Շվեյցարական «Գերազանցության կրթաթոշակներ»՝ հայ դիմորդների համար - Mediamax.am

4334 դիտում

Շվեյցարական «Գերազանցության կրթաթոշակներ»՝ հայ դիմորդների համար


Լուսանկարը` https://s3.amazonaws.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է Շվեյցարիայի կառավարության կողմից ամեն տարի տրամադրվող ամբողջական կրթաթոշակների մրցույթը, որի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները կարող են սովորել եւ հետազոտություններ իրականացնել Շվեյցարիայի համալսարաններում եւ գիտակրթական հաստատություններում։

Հայ դիմորդների համար սահմանված Շվեյցարիայի կառավարության 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում նախատեսված են՝

 

- հետազոտական կրթաթոշակներ,

- ասպիրանտական կրթաթոշակներ,

- հետդոկտորական կրթաթոշակներ։

 

Ծրագրերին դիմել ցանկացողները պետք է լրացնեն նախնական դիմումի հայտաձեւ, որից հետո միայն նրանց կուղարկվի կոնկրետ ծրագրին դիմելու ամբողջական փաթեթը։

 

Նախնական դիմումի հայտաձեւ լրացրած դիմորդները հոկտեմբերի կեսերին կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման, ուստի նախընտրելի է նախնական հայտադիմումը լրացնել մինչեւ հոկտեմբերի 15-ը։ 

 

Ծրագրերի դիմորդները՝ մինչեւ ամբողջական դիմումների ընդունման վերջնաժամկետը, այլ պահանջվող փաստաթղթերին զուգահեռ պետք է ունենան նաեւ հյուրընկալող համալսարանի դասախոսի կողմից նամակ, որով վերջինս հաստատում է, որ պատրաստ է ղեկավարել եւ նպաստել դիմորդի ուսումնառությանը եւ/կամ հետազոտությանը Շվեյցարիայում։ Ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընտրել համալսարանը եւ/կամ ուսումնական հաստատությունը եւ կապ հաստատել համապատասխան պրոֆեսորի հետ։

 

Դիմումների ամբողջական փաթեթի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։

 

Մանրամասների համար այցելեք այստեղ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին