Կենսաբանների «դրախտը»՝ ինովացիոն լաբորատորիա ԵՊՀ-ում - Mediamax.am

exclusive
21445 դիտում

Կենսաբանների «դրախտը»՝ ինովացիոն լաբորատորիա ԵՊՀ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Թռչունյանը
Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Թռչունյանը
Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպիտակ խալաթներով եւ ձեռնոցներով երիտասարդ գիտնականները փորձերի արանքում պարբերաբար հայացք են նետում սենյակ մտած հյուրերի վրա, բայց չեն դադարեցնում աշխատանքը: Առաջինը սենյակում աչքի են ընկնում նոր սարքավորումները, ինչպիսիք Հայաստանում ամեն գիտական լաբորատորիայում չէ, որ կտեսնես: Կենտրոնը, որտեղ ընթանում են փորձերը, մի քանի ամիս է, ինչ գործում է: Այստեղ ուսանողները եւ գիտնականները միջազգային չափանիշներով փորձեր անելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով են ապահովված: 

Լուսանկարը` Մեդիամաքս

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում բացված Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոնի գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով` Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:

 

Կենտրոնի ստեղծման ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 245 մլն դրամ, որի 85-90%-ը ծախսվել է սարքավորումների ձեռք բերման համար: Գնվել են նաեւ լաբորատոր նյութեր եւ պարագաներ, որպեսզի որոշ ժամանակ հնարավոր լինի փորձեր կատարել:

 

Կենտրոնն ունի երեք ուղղվածություն` կրթական, գիտահետազոտական եւ նորարարական:  Այստեղ ուսանողներն ու գիտնականները կարող են իրագործել իրենց ինովացիոն գաղափարները` օգտագործելով նյութատեխնիկական ողջ բազան:

Կարեն Թռչունյանը Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Որակյալ մասնագետներից մինչեւ ժամանակակից գիտափորձեր

 

Կենտրոնի հիմնադրման ընթացքում մշակվել է նաեւ նոր մագիստրոսական ծրագիր, եւ 2018թ. սեպտեմբերի 1-ից գործում է «Կիրառական մանրէաբանություն եւ նորարարական տեխնոլոգիաներ» ծրագիրը, որը ստեղծվել է արտասահմանյան մանրէաբանական ընկերությունների չափանիշներով: Մագիստրական ծրագրում այժմ սովորում է 4 ուսանող:

 

«Դիմել էին 7-ը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով մնացել են 4-ը: Մենք շեշտը ոչ թե քանակի, այլ որակի վրա ենք դրել: Նաեւ ուզում ենք մագիստրոսական ծրագիրը դարձնել անգլերեն, ինչը թույլ կտա արտասահմանցի ուսանողների ներգրավել»,- ասում է կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Թռչունյանը:

Կարեն Թռչունյանը Կարեն Թռչունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիմորդների առումով, ինչպես նշում է Կարեն Թռչունյանը, ոլորտը վերջին տարիներին համեմատության մեջ ավելի լավ վիճակում է: Հետաքրքրությունն առկա է, քանի որ աշխատաշուկայում որակյալ մասնագետների կարիք կա:

 

«Այս կենտրոնը, ինչպես նաեւ մեր ֆակուլտետի դասախոսական ու գիտական ներուժը խթան են, որպեսզի ուսանողը գա սովորելու: Այժմ մենք խնդիր ենք դրել որակյալ կադրեր պատրաստել, քանի որ մեր երկրում մանրէաբանների մեծ պահանջարկ կա: Այս սարքավորումները կրթական առումով մեծ դեր են խաղում, քանի որ մասնագետը, ով ավարտում է եւ չի տեսել երբեք սարքավորումը, չի կարողանում այն օգտագործել: Աշխատանքի անցնելուց հետո նրա գործատուն ստիպված է նրան վերապատրաստման ուղարկել կամ պարզապես չընդունել աշխատանքի»,- ասում է կենտրոնի տնօրենը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին այցից մինչեւ մասնագիտության ընտրություն

 

Կենտրոնի գործելու մի քանի ամիսների ընթացքում արդեն մեծ քանակությամբ դպրոցականների են ընդունել` մարզերից ու Երեւանից:

 

«Հաճախ զանգում են, ասում, որ հեռուստացույցով տեղեկացել են մեր մասին եւ ցանկանում են այցելել: Երեխաները գալիս են, ոգեւորվում, եւ դա շատ լավ է: Սա հնարավորություն է տալիս, որ աշակերտը նախապես ծանոթանա, թե որտեղ է սովորելու, ինչով է զբաղվելու եւ գիտակցված ընտրություն կատարի»:

 

Կարեն Թռչունյանը նշում է, որ ուսանողներին կենտրոնի մասին մանրամասն տեղեկություններ հայտնում են դեռ առաջին կուրսից, բայց արդյունքի հասնելու համար նրանք պետք է հստակ պարբերականությամբ գիտափորձեր անեն եւ չզլանան երկար ժամանակ անցկացնել կենտրոնում:

 

«Ամեն ուրբաթ օր մեր ուսանողներն անգլերենով զեկուցումներ են անում, ինչը եւս կարեւոր է արտասահմանյան համագործակցությունների առումով, մարդիկ արդեն պատրաստ են լինում գիտական լեզվով շփվել արտասահմանցի գիտնականների հետ»: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտափորձերից մինչեւ արտադրություն

 

Կենտրոնի առկայությունը մասնագետներին հնարավորություն է տալիս որակյալ գիտափորձեր անել եւ արդյունքներ ստանալ, բայց այդ արդյունքները չպետք է պարզապես արձանագրվեն ու մնան գիտական հոդվածներում: 

 

Իսկ որպեսզի այդ արդյունքները մտնեն կիրառություն, պետք է ստեղծվի կապ բիզնեսի եւ գիտնականների միջեւ, ինչպես նաեւ պետությունը պետք է սահմանի, թե ինչի կարիք ունի եւ հստակ պատվերներ տա գիտնականներին:

 

«Մեր կենտրոնը միջինից բարձր եվրոպական կամ ամերիկյան մակարդակի է, եւ կարող է ցանկացած պատվեր իրագործել: Պետք է օգտագործենք այս ներուժը: Ցավոք, տեղական արտադրությունները հիմնականում իրենց ապրանքը վաճառելու խնդիր չունեն եւ գիտական փորձերի ու ապրանքի բարելավման համար ներդրումներ կատարելու կարիքը չեն տեսնում: Բայց եթե մրցակցությունն աճի, նրանք էլ շահագրգռվածություն կցուցաբերեն: Մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք, որ արտադրողները տեղեկանան մեր կենտրոնի մասին»,- ասում է Կարեն Թռչունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենտրոնի «հարստությունները»

 

Կենտրոնի տնօրենը անելիքների եւ խնդիրների մասին պատմելուն զուգահեռ Մեդիամաքսին ներկայացնում է նաեւ ձեռք բերված ժամանակակից սարքավորումները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կենսագործընթացների կառավարման համակարգ

 

Երկակի նշանակության այս սարքավորումն Արեւելյան Եվրոպայում միակն է: Սա միաժամանակ կատարում է 16 չափում` 3 վայրկյանը մեկ:

 

Այն կարող է կիրառվել տեխնոլոգիաների բարելավման նպատակով, օրինակ` սննդի արդյունաբերության, դեղագործության, ալկոհոլային խմիչքի արտադրության ոլորտում:

 

«Այսօր մեր արտադրական ձեռնարկությունների տեխնոլոգիաները շատ դեպքերում հին են կամ բարելավված չեն: Այս սարքի կիրառմամբ հնարավոր է լաբորատոր պայմաններում մոդելավորում ու բարելավում իրականացնել ու արդյունքը կիրառել արտադրությունում: Կարելի է նաեւ նորարարական աշխատանքներ կատարել, այսինքն` երբ մարդն ունի որեւէ նորարարական գաղափար, այն կարող է փորձարկել այս սարքավորման միջոցով, որից հետո մենք կտրամադրենք եզրակացություն` ստացված տվյալների մասին: Շատ կարեւոր է ոչ միայն տրամադրվող եզրակացությունը, այլեւ հանգամանքը, թե փորձարկումն ինչ սարքավորմամբ է արվել: Քանի որ սա միջազգային ստանդարտներին համապատասխան սարք է, հետեւաբար դրանով ստացված արդյունքներն էլ միջազգայնորեն ճանաչվում են»,- ասում է Կարեն Թռչունյանը: 

 

Գազային եւ հեղուկային քրոմատագիր

 

Գազային քրոմատագիրը տարբեր գազերում չափումներ է կատարում: Այս սարքավորմամբ կարելի է ուսումնասիրել նաեւ բոցավառվող եւ ցնդող նյութերը` կախված խնդրից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Թռչունյանը նկատում է, որ Հայաստանում սննդի արտադրությունն ունի որակի ապահովման խնդիր, եւ որակի ճշգրիտ որոշման համար այս սարքավորումը շատ արդյունավետ է.

 

«Օրինակ, գինիների մեջ մեծ քանակությամբ ալդեհիդներ կամ այլ նյութեր կան, եւ մենք այստեղ կարող ենք ճշգրիտ որոշել կոնկրետ արտադրանքում դրանց պարունակությունը»:

 

Հեղուկային քրոմատագիրը Հայաստանում միակն է, որ կենսաիներտ է: Երբ գիտնականները չափումներ են կատարում, դրանցից հետո կարող են չնչին քանականով օրգանական նյութեր մնալ սարքի մեջ: Մինչդեռ այս սարքավորման բոլոր կարեւոր բաղադրիչ մասերը օրգանական նյութերի նկատմամբ իներտ են, այսինքն` եթե ինչ-որ մնացորդ լինի, մանրէներ չեն աճի: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Անթթվածնային խցիկ

 

Ամերիկյան արտադրության COY ապրանքանիշի խցիկում թթվածին չկա, միայն ջրածին է եւ ազոտ: Կան մանրէներ, որոնք թթվածնի նկատմամբ զգայուն են, մահանում են: Նման մանրէների հետ աշխատելու համար այս սարքավորումն է անհրաժեշտ:

 

Սարքավորման ձեռքբերմամբ, ըստ Կարեն Թռչունյանի, կարելի է համարել, որ Հայաստանում անթթվածնային մանրէաբանությունն է հիմնվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան

 

Մանրէների պահպանումը պահանջում է համապատասխան ջերմաստիճան ապահովող սառնարան, ինչով էլ ապահովված է կենտրոնը: Գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարանը մինչեւ -80°C է ապահովում:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին