Քիմիկոս Սոֆյա Այդինյանը «Oganesson»-ի մրցանակակիր է դարձել - Mediamax.am

1491 դիտում

Քիմիկոս Սոֆյա Այդինյանը «Oganesson»-ի մրցանակակիր է դարձել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆյա Այդինյանը Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ՝ «Oganesson» տարրի մրցանակակիր է դարձել։

Երիտասարդ գիտաշխատողն իր մրցանակը ստացել է Փարիզում՝ Մաքուր եւ կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) Գլխավոր ասամբլեայի 50-րդ եւ IUPAC-ի՝ 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսի նիստում:

 

 

Այս տարի նշվում է Մենդելեեւի պարբերական աղյուսակի 150-ամյակը, ինչի կապակցությամբ  IUPAC-ը եւ Երիտասարդ քիմիկոսների միջազգային ցանցն (IYCN) անցկացրել են մրցույթ՝ աշխարհի երիտասարդ քիմիկոսների շրջանում: 

 

Հաղթող ճանաչված 118 երիտասարդ քիմիկոսները, ում աշխատանքները ներառում է IUPAC- ի առաքելությունն ու հիմնական արժեքները, դարձել են Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118 տարրերի ներկայացուցիչներ: Ստեղծվել է Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակը։ 

 

 

Սոֆյա Այդինյանի հետազոտությունները ներառում են նյութաբանության ոլորտը, մասնավորապես, կեղծ համաձուլվածքների, կենսահամատեղելի միացությունների, դժվարահալ անօրգանական միացությունների եւ այլ նանոկառուցվածքի նյութերի ստացումը՝ բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) կամ այրման սինթեզի եղանակով: Սոֆյա Այդինյանը նաեւ առաջարկել է այրման ռեժիմում գերամուր եւ թեթեւ, նանոկառուցվածքով կերամիկական նյութերի ստացման նոր եղանակ՝ 3D տպագրության համար, որոնք հեռանկարային են համարվում տիրեզերաշինության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին