Սեպտեմբերի 9/10. թատրոն, համերգներ, արշավ եւ street workout - Mediamax.am

exclusive
4999 դիտում

Սեպտեմբերի 9/10. թատրոն, համերգներ, արշավ եւ street workout


Լուսանկարը` Columbus books

Լուսանկարը` Columbus books

Սրբուհի Սարգսյանը
Սրբուհի Սարգսյանը

Լուսանկարը` Bravo.am

Սրբուհի Սարգսյանը
Սրբուհի Սարգսյանը

Լուսանկարը` Bravo.am

Լուսանկարը` Street Workout Armenia

Լուսանկարը` Street Workout Armenia


Շաբաթ, սեպտեմբերի 9

 

Street Workout հայաստանյան Ֆեդերացիան ժամը 15:00-ից 19:00-ը Հյուսիսային պողոտայում անցկացնում է World Pull Up Day միջոցառումը:

 

Այն համաշխարհային սպորտային ակցիա է, որի նպատակն է հասարակ ձգումների միջոցով ցույց տալ երեխաներին եւ երիտասարդներին սպորտի հասանելիությունը եւ օգտակարությունը:

Լուսանկարը` Street Workout Armenia

«Մասնակցելով միջոցառմանը՝ կիմանաք, թե քանի ձգում եք կարողանում կատարել, որքան են ձգվում ձեր ընկերները, քանի ձգում է կատարվել Հայաստանում եւ ամբողջ աշխարհում մեկ օրվա ընթացքում: Եթե չեք կարողանում ձգումներ կատարել, Street Workout-ի տղաները ձեզ կoգնեն», - հայտնում են կազմակերպիչները:

 

***

 

Լավ մարզվելուց հետո երեկոյան Mezzo ակումբում կարող եք լսել Սրբուհի Սարգսյանին եւ Allusion Band-ին: Համերգը սկսվում է ժամը 21:30-ին, մուտքի տոմսն արժե 2 000 դրամ:

Սրբուհի Սարգսյանը Սրբուհի Սարգսյանը

Լուսանկարը` Bravo.am

Սրբուհի Սարգսյանը հայտնի դարձավ մի քանի տարի առաջ տեղի ունեցած X-factor հեռուստաշոուից հետո եւ այսօր հաջողությամբ հանդես է գալիս բազմազան երգացանկով՝ սոուլ, փոփ, ջազ: Հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ երգերն ընտրում է տվյալ օրվա տրամադրության համաձայն, իսկ բեմում երգերի հերթականությունը փոփոխում են՝ ըստ ներկաների տրամադրության: Բոլոր դեպքերում, հնչում  է որակյալ, լավ երաժշտություն:

 

***

 

Իսկ եթե սպորտի սիրահար չեք, շաբաթ առավոտյան կամ ցերեկը (ինչպես նաեւ կիրակի) կարող եք փորձել որոշ հարցերի պատասխաններ գտնել ՀայԱրտ Մշակութային կենտրոնում:

 

Այստեղ ներկայացված են սովետական մոդեռնիզմի լեգենդներ համարվող Իլյա եւ Էմիլիա Կաբակովների ինստալյացիաները՝ «Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ» եւ «Համերգ ճանճի համար»:

 

Առաջին ինստալյացիան մի մեծ սեղան է, որի կենտրոնում խնձոր է դրված: Սեղանի երկայնքով շարված ափսեների կողքին ներկայացված են տեքստեր՝ խնձորին հասնելու բազմազան եւ անսպասելի եղանակներով: Սենյակում լսվում է Մոցարտի երաժշտությունը:

Լուսանկարը` Columbus books

Երկրորդ ինստալյացիան՝ կամերային համերգի համար շրջանով դասավորված տասներկու նոտակալներ են, յուրաքանչյուրի ետեւում՝ աթոռ: Շրջանի կենտրոնում, բարձրության վրա կախված է թղթի վրա նկարած ճանճը: Երեւի՝ տարված է երաժշտությամբ:

 

Կաբակովներ ամուսինները երկար տարիներ բնակվում են ԱՄՆ-ում: Նրանց աշխատանքները ներկայացված են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Իլյա Տաբակովը համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաթանկ ռուս նկարիչը: 2008 թվականին փետրվարին Կաբակովի «Բզեզ» աշխատանքը Phillips de Pury & Company աճուրդին վաճառվել է 5,84 մլն դոլարով:

 

Կիրակի, սեպտեմբերի 10

 

Կամերային թատրոնում «Սիրո խոստովանություն» ներկայացումը կսկսվի ժամը 19:00-ին: Արա Երնջակյանի բեմադրած ներկայացումը պատմում է մեր սիրելի Երեւանի եւ նրա բնակիչների մասին: Ներկայացման ընթացքում հնչում են Երեւանին նվիրված հին ու նոր սիրված երգեր: Տոմսերը կարող եք ձեռք բերել 1000-ից 3000 հազար դրամով:

 

 

Նույն ժամին Դրամատիկական թատրոնում կլինի «Վերջին ծաղրածուն» ներկայացումը: Խոսքը գնում է ոչ թե կրկեսային, այլ՝ բոլորիս մեջ եղած ծաղրածուի մասին: Ըստ գլխավոր դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի, ներկայացման ընթացքում հանդիսատեսից յուրաքանչյուրը ամեն վայրկյան կհանդիպի  իր կյանքում ունեցած որեւէ ծանոթ իրավիճակի: Տոմսերն արժեն 1000-ից 2500 դրամ:

 

***

 

Եթե թատրոն գնալու տրամադրություն չունեք, երեկոյան 20:00-ին գնացեք Սիրահարների այգի, որտեղ տեղի կունենա Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպած CampՏեղը, որի ընթացքում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Nemra ռոք-խմբի համերգը: Խումբը ձեւավորվել է 2011-ին եւ հանդես է գալիս ալտերնատիվ ռոք եւ ինդի ռոք ոճերում:

 

Nemra-ից հետո, ժամը 21:30-ին, հանդես կգան Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:

 

 

***

 

Իսկ եթե կիրակին ցանկանում եք անցկացնել Երեւանից դուրս, ապա սեպտեմբերի 10-ին մեկնարկում է Հայոց բերդերը նախագծի գիտարշավը դեպի Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում գտնվող Արուճի բերդ եւ Կոշի ամրոց: Արշավը մեկնարկում է առավոտյան 08:00-ին, Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց (Բաղրամյան 24): Մասնակցության վճարը 5 հազար դրամ է, անհրաժեշտ է նախապես գրանցվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին