exclusive
2773 դիտում

Սարյան, Ֆրիդա Կալո, թեժ պարեր, լոտո ու Lego, «Շունն ու կատուն»


Մարտիրոս Սարյանի «Երեք տարիք» գեղանկարը
Մարտիրոս Սարյանի «Երեք տարիք» գեղանկարը
Ֆրիդա Կալոյի «Ինքնանկար կապիկի հետ» գեղանկարը
Ֆրիդա Կալոյի «Ինքնանկար կապիկի հետ» գեղանկարը

Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

Ժամը 12:00-ին «Ինդիգո» մանկական զարգացման կենտրոնում կայանալու է ինտերակտիվ «հանդիպում» Մարտիրոս Սարյանի արվեստի հետ: Երեխաները կվերարտադրեն նկարչի ամենահայտնի կտավներից մեկը, կվերլուծեն իրենց աշխատանքը եւ կբացահայտեն նկարչական գաղտնիքներից մի քանիսը:

Մարտիրոս Սարյանի «Երեք տարիք» գեղանկարը Մարտիրոս Սարյանի «Երեք տարիք» գեղանկարը


Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, զանգահարելով  011 97 79 77 հեռախոսահամարով: Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:

***

Ավելի փոքր բալիկներին եւս հետաքրքիր հանդիպում է սպասում՝ Մկների կղզու ամենահայտնի հրատարակիչ Ջերոնիմո Ստիլտոնի, նրա օգնական Պինկի Պիկի եւ «Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն» վրիպակի մնացած հերոսների հետ:


Միջոցառման կազմակերպիչներն են Երազ մանկական կենտրոնը (Ազատության 23/7) եւ «Զանգակ» հրատարակչությունը: Սկիզբը ժամը 19:00-ին է, մուտքն ազատ է:

***

Նոյեմբերի 18-ից «Իլիկ» սրճարանում (Մաշտոցի 25) մեկնարկում է վարպետության դասերի շարք բոլոր այն մարդկանց համար, որոնք, օրինակ, մեծ հաճույքով կատարում են իրենց երեխաների Տեխնոլոգիա առարկայի առաջադրանքները:

Խոսքը գունավոր թղթերով ստեղծագործելու մասին է: Առաջին դասին մասնակիցները ընտրելու է իրենց թեմաները եւ ճարտարապետ-նկարիչ Արմեն Հակոբյանի հետ փորձելու են գտնել այն վերարտադրելու լուծումները: Ցանկալի է, որ մասնակիցները գան իրենց մատիտներով, քանոններով, մկրատներով եւ գունավոր թղթերով:


Մեկ դասի արժեքը կազմում է 2000 դրամ: Վարպետության դասերին կարող եք ներկա գտնվել յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 12:00-ին:

***

Ժամը 18:00-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում գրքասեր հասարակությանը կներկայացվի Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Մարդկանց երկիր» գիրքը՝ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ:


Շնորհանդեսին «Մարդկանց երկիրը» կարող եք ձեռք բերել հատուկ գնով։ Մուտքն ազատ է։

***

Իսկ LOFT-ում ժամը 18:00-ին կսկսվի Ֆրիդա Կալոյին նվիրված երեկոն։ Սկզբում արվեստի քննադատ Աննա Գալստյանը կկարդա «Ֆրիդայի դրախտի ճանապարհը» դասախոսությունը, իսկ 19:00-ից սպասվում են հետեւյալ իրադարձությունները.
Ֆրիդա Կալոյի «Ինքնանկար կապիկի հետ» գեղանկարը Ֆրիդա Կալոյի «Ինքնանկար կապիկի հետ» գեղանկարը


- Պերֆորմանս՝ պոետ Հասմիկ Սիմոնյան
- Երաժշտական կատարումներ՝ Վիգեն Հովսեփյան
- «Frida» հագուստի հավաքածուի ցուցադրություն՝ մոդելավորող Սվետա Մկրտչյան
- Գեղանկարչական ցուցադրություն-պերֆորմանս՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
- Պարային պերֆորմանս՝ La Vida de Tango Argentino
- Թեմատիկ ֆոտոանկյուն՝ «Մարաշլյան» ֆոտո-ատելիե
- Մեքսիկական խոհանոցի եւ խմիչքի հյուրասիրություն
- Frida by Julie Taymor Ֆիլմի ցուցադրություն

Մուտքի արժեքը՝ 2500 դրամ։ Միջոցառումը նախատեսված է 18+ անձանց համար։ Հարկավոր է նախապես գրանցվել այստեղ:

***

ԷՕՆ-ում ժամը 19:00-ին հավաքվելու են հին ու բարի լոտո խաղալու նպատակով։ Մուտքի արժեքը՝ 1500 դրամ։ Գրանցվել կարող եք այստեղ:


***

Կամերային երաժշտության տանը շատ «հավես» համերգ է լինելու։  «Արտ Սինեմա» մենակատարների անսամբլը կկատարի «Երաժշտություն սիրված ռեժիսորների կինոնկարներից»։

Խմբի կազմում են՝

Աշոտ Խոյեցյան. առաջին ջութակ
Հայկ Վարդանյան. երկրորդ ջութակ
Լեւոն Առաքելյան. թավջութակ
Կարեն Սարաֆյան. դաշնամուր


Սկիզբը՝ 19:00-ին:

Տոմսերի արժեքը՝ 1000-ից 3000 դրամ։

***
Ժամը 19:00-ին Դրամատիկական թատրոնում կարող եք նոր ներկայացում դիտել։ Բեմում կլինեն «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգության հերոսները, որոնց մարմնավորել է թատրոնի երիտասարդական կազմը։


Բեմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանի։

Դերերում՝ Գագիկ Մկրտչյան, Լիդիա Գրիգորյան, Նարինե Պետրոսյան եւ այլոք։

Տոմսերի արժեքը՝1000-ից 2500 դրամ։

***

Շաբաթ օրը գաստրոնոմիայի երկպագուները եւս զբաղմունք կունենան։ Ժամը 19:00-ին Picasso ռեստորանում (Կողբացի 30/26) գառան մսին նվիրված վարպետության դաս է անցկացվելու, որի ընթացքում գլխավոր խոհարար Արթուր Եսայանը ցուցադրելու է այն պատրաստելու եւ մատուցելու տարբերակները:


Սեղան ամրագրելու եւ պայմաններին ծանոթանալու համար զանգահարեք (010) 53 22 33։

***

Ժամը 20:00-ին գայթակղիչ համադրության երեկո կմեկնարկի «Մի Մորենա» ակումբում (Տերյան 105/1)՝ թեժ պարեր կուբացի պարուսուց Քրիստիանի հետ եւ խեցգետիններ՝ անսահմանափակ քանակությամբ։  Մուտքն անվճար է, սակայն խեցգետինների կախարդական ափսեին տիրանալը կարժենա 2000 դրամ։ 


19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

Կիրակի կեսօրին LOFT-ում հանդիպելու են Lego սիրող ընտանիքները (6+ տարեկան երեխաներով)՝ տարբեր թեմատիկ կոնստրուկտորներ հավաքելու նպատակով:

10+ տարիքի երեխաները կարող են զբաղվել այդ գործով ինքնուրույն: Թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար սա լավ առիթ է ստեղծագործելու, բացահայտումներ անելու եւ, ինչու չէ, մտքի թռիչքը զարգացնելու համար:


Գրանցվել կարելի է այս հղումով:

Մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 2000 դրամ:

***

Տիկնիկային թատրոնում ժամը 12:00-ին, 14:00-ին,16:00-ին բեմում կլինեն «Շունն ու կատուն»: Հակամարտող կողմերը մեկ անգամ եւս կհիշեցնեն, թե որտեղ են իրենց փոխադարձ հակակրանքի ակունքները: Տոմսերի արժեքը՝ 600-1200 դրամ:


***

Ժամը 14:00-ին Smash Studio-ում (Այգեստան 9-89) կարող եք սեփական դիզայնով շապիկ կամ բլուզ պատրաստել: Անհրաժեշտ ներկերը կտրամադրվեն ստուդիայի կողմից:

Մասնակցության արժեքը՝ 3500 դրամ:

Գրանցվելու համար զանգահարեք 00 55 86 87 91:

***

Չմոռանալով քաղաքից դուրս գնալու մեր մշտական խորհրդի մասին, այս անգամ առանձնացրել ենք Աշտարակի «Այրուձի» հեծյալ ակումբում կայանալիք ձիավարությունը: Ձեզ կծանոթացնեն ձիավարության կանոններին, կպատմեն ուշագրավ պատմություններ ձիերի մասին, իսկ օրը կեզրափակվի խարույկի շուրջ:


Մասնակցության վճարը կազմում է՝ 5000 դրամ: Նախնական գրանցումը պարտադիր է: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք 094 362131, 041 362131 կամ 091 362131:

***

19:00-ից սկսած MacGuffin Art House սրճարանում (Փարպեցի 16) կենդանի կատարմամբ ռուսական ռոքի լավագույն երգերն են  հնչելու: Շատերը կհամաձայնեն, որ աշնան վերջը տրամադրում է ռուսական ռոք լսել (մեկ-մեկ էլ՝ երգել):

***

Իսկ ժամը 21:30-ին Mezzo ակումբում բոլորովին այլ տրամադրություն է տիրելու՝ նվագելու են շեփորահար Chigapo-ն եւ The Untouchables բենդը:



Ինչպես նշված է երաժիշտների ֆեյսբուքյան էջում՝ «Մենք զվարճալի ենք, սիրում ենք ամբոխը եւ երաժշտությունը, ուրախանալ ձեզ հետ միասին եւ նվագել ամեն ինչ»:


Ակումբում գտնվելով կարող եք ոչ միայն ջազ լսել, այլեւ... «ըմպել» այն:


Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Երեւանում տիրող ջազային տրամադրությանը նոր երանգներ հաղորդելու նպատակով Երեւանի կոնյակի գործարանը Mezzo-ում առաջարկում է ARARAT Jazz Connection կոկտեյլը, որը պատրաստվում է լեգենդար կոնյակով, կիտրոնի հյութով ու սպիտակ դեղձով:

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am