«Երեք խոզուկներ», Բաղաձայն Party, Մարկ Շագալ, Kakizome, արշավներ - Mediamax.am

exclusive
4584 դիտում

«Երեք խոզուկներ», Բաղաձայն Party, Մարկ Շագալ, Kakizome, արշավներ



Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

 

ՀՈՒՆՎԱՐԻ 20, ՇԱԲԱԹ

 

Այսուհետ Cityzen-ում շաբաթ-կիրակիները առանձնահատուկ են լինելու՝ նշվելու են քաղաքի տոները կամ կազմակերպվելու են մասնագիտական օրեր:

 

Առաջին մասնագիտական ուիքենդը նվիրված է աստղագիտությանը: Երեխաները կծանոթանան տիեզերական աշխարհին, տեղեկություններ կստանան մոլորակների եւ դրանց արբանյակների մասին, կլուսանկարվեն այլմոլորակայինի հետ, իսկ որոշ հաստատություններում սպասվում են նաեւ լրացուցիչ թեմատիկ պարապմունքներ:

Cityzen-ի այցելության ժամերն են՝ 12:00-22:00:

 

***

 

Կեսօրին Պետական Կամերային Երաժշտական թատրոնի բեմում կհայտնվեն «Երեք խոզուկները»՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի մյուզիքլային մեկնաբանությամբ:

 

Տոմսերի արժեքը՝1000-1500 դրամ:

 

***

 

Ժամը 13:00-ին «Սոնա» ուսումնական կենտրոնում (Բաղրամյան 68) բոլոր կանոններին համաձայն պատրաստելու են անվանական, ոճային տիկնիկներ:

 

Նյութերը տրամադրվում են կենտրոնի կողմից: Մանրամասների եւ գրանցվելու համար զանգահարեք 096 46 44 79, 093 52 46 48, 093 83 11 26 հեռախոսահամարներով:

 

***

 

Ժամը 12:00-ին «Հայոց բերդերը» նախագծի շրջանակներում մեկնարկում է «Գիտարշավ» ակումբի այս տարվա առաջին արշավը դեպի Էրեբունի ամրոց:

 

Արշավի մասնակիցները հնարավորություն կունենան այցելել Էրեբունի թանգարան, բարձրանալ Միջնաբերդ, ծանոթանալ պատմությանը եւ հուշարձանների ճարտարապետությանը:

 

Մասնակցությունն անվճար է, հարկավոր է միայն գնել թանգարանի տոմսը (1000 դրամ):

 

Նախնական գրանցումը 091 014301 եւ 094 325075 հեռախոսահամարներով  պարտադիր է:

 

***

Ձմեռային այգում 18:30-ին նշելու են Գրինչի ծննդյան օրը՝ Սանտայի մասնակցությամբ: Կազմակերպիչները խոստանում են մեծ անակնկալներ, խաղեր եւ ամենակարեւորը՝ հեքիաթում հայտնվելու զգացողություն:

 

***

 

Եթե շաբաթ օրը որոշեք մեկնել Դիլիջան, երեկոն ջերմ ու ուրախ կերպով անցկացնելու տարբերակ է առաջարկում «Թռչող Ջայլամ» ռեստորանը:

 

Ժամը 19:00-ին այնտեղ դիտելու են Безумная свадьба ֆիլմը՝ մեկ գավաթ գինու եւ պանրի համտեսման համադրությամբ: Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:

 

Ամրագրելու համար զանգահարեք 094 13 68 31 հեռախոսահամարով:

 

***

 

Սովորաբար բաղաձայն մարդիկ շատ են սիրում երգել, սակայն հասկանալի պատճառով երբեք չեն գտնում իրենց ունկնդրին: Հենց այդ մարդկանց համար Stop ակումբում ժամը 21:00-ին կսկսվի Բաղաձայն Party-ն, որի ընթացքում կարող եք karaoke-ով ընտրել ցանկալի երգը եւ հավեսով ելույթ ունենալ:

 

 

Մուտքի արժեքը՝1000 եւ 2000 դրամ (կախված վերեւի եւ ներքեւի հարկերի նստատեղերից ):

 

***

 

Բյուրոյում (Նալբանդյան 7/1) ժամը 21:00-ին գեներալների կերպարներով հանդես կգան Աղվան Պապոյանը եւ New Quintet-ը՝ յուրօրինակ ջազային կատարումներով:

 

Մուտքի արժեքը՝ 3000 դրամ: Ամրագրման եւ մանրամասների համար զանգահարեք 055 05 59 55 հեռախոսահամարով:

 

 

ՀՈՒՆՎԱՐԻ 21, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակնօրյա զբաղմունքների ցուցակում լավ միջոցառումներ են ընդգրկված, թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար:

 

Տիկնիկային թատրոնի բեմում Գայլը անարդյունավետ կերպով փորձելու է խաբել եւ ուտել խելացի եւ շատ զգույշ Սեւուկին, Շեկլիկին եւ Չալպուտուրիկին: «Գայլի եւ ուլիկների արկածները» կսկսվեն ժամը 12:00-ին:

 

Տոմսերի արժեքը՝ 600-1200 դրամ:

 

***

 

Art Corner-ի մեծ նկարիչներին նվիրված դասընթացները շարունակվում են՝ այս անգամ կներկայացվի  Մարկ Շագալի կյանքն եւ ստեղծագործական ուղին, ինչից հետո երեխաները ստեղծագործելու են նրա ոճով:

 

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ: Դասերի սկիզբը՝ 13:00-ին եւ 16:00-ին:

 

Գրանցվելու համար զանգահարեք 095 58 58 34 հեռախոսահամարով:

 

***

 

Ժամը 14:00-ին Sakurada ճապոնական ռեստորանում (Նալբանդյան 23) տեղի է ունենալու Kakizome հետաքրքիր եւ անսովոր արարողությունը, որի ընթացքում առաջին անգամ Նոր տարում վրձինով եւ թանաքով գրում են արտահայտություններ,  աֆորիզմներ, ասույթներ՝ չմոռանալով երազանք պահել:

 

Մուտքն ազատ, է, սակայն ցանկալի է նախապես տեղեր ամրագրել:

 

***

 

Հանգիստ եւ ջերմ միջավայրում կիրակնօրյա երեկո կարելի է անցկացնել Friends Pub-ում, որտեղ շարունակվում են համատեղ կինոդիտումները: Ժամը 19:30-ին ցուցադրվելու է Mr. Nobody ֆիլմը՝ Ջարեդ Լեթոյի գլխավոր դերակատարությամբ:

 

Հանդիպումը նաեւ բարեգործական բնույթ է կրելու՝ երեխաների համար հավաքվելու է հագուստ, սնունդ, գումար:

 

Մանրամասների համար զանգահարեք 099 06 69 00, 055 65 65 79 հեռախոսահամարներով:

 

***

 

Խանդավառ մարդկանց համար երկու արշավ ենք առանձնացրել: Առաջինը կիրականացվի Քասախի կիրճում եւ մոտ 8 կմ քայլելուց հետո կավարտվի Սաղմոսավան գյուղում:

 

Մասնակցության արժեքը՝4000 դրամ:

 

Տեղեկությունների եւ գրանցվելու համար զանգահարեք՝ 055 81 77 88, 077 449-007 հեռախոսահամարներով կամ գրեք կազմակերպիչների ֆեյսբուքյան էջին

 

***

 

Երկրորդ ակտիվ միջոցառման ընթացքում նախատեսվում է բարձրանալ Կոտայքի մարզում գտնվող Մոխրասար լեռը, որտեղից տպավորիչ տեսարան է բացվում դեպի Ծաղկունյաց եւ Փամբակի լեռնաշղթաները:

Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ:

 

Գրանցման համար զանգահարեք 077 93 93 77,  093 55 45 95 հեռախոսահամարներով կամ գրեք կազմակերպիչների ֆեյսբուքյան էջին:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին