Կանդինսկի, ARLOOPA, «Դոգվիլ», De Marzo, «Սառցե Սիրտը» - Mediamax.am

exclusive
4136 դիտում

Կանդինսկի, ARLOOPA, «Դոգվիլ», De Marzo, «Սառցե Սիրտը»



Այս տարի փետրվարը սովորականից շատ ավելի արագ եկավ՝ շրջանցելով հունվարի երկրորդ կեսի «անվերջությունը»: Անկասկած, դա մեծ մասամբ բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ էր՝  հուսանք, որ ձմռան վերջին ամիսը նույնօրինակ կերպով կընթանա՝ չփախցնելով մեր՝ հետաքրքիր վայրեր այցելելու պատրաստակամությունը:

 

ՓԵՏՐՎԱՐԻ 3, ՇԱԲԱԹ

 

Art Corner-ը կրկին ստեղծագործական լավ դասընթաց է պատրաստել դպրոցականների համար: Շաբաթ օրը՝ ժամը 12:00-ին, եւ կիրակի՝ 16:00-ին, երեխաները Վասիլի Կանդինսկուն նվիրված հանդիպում կունենան եւ կփորձեն իրենց ուժերն աբստրակցիոնիզմի ժանրում:

 

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:

 

Նախնական գրանցումը պարտադիր է՝ զանգահարեք 095 58 58 34 հեռախոսահամարով:

 

***

 

Team Time ժամանցի կենտրոնը` Best Way Tour-ի հետ համատեղ մեկնարկում են Best time for children ծրագիրը, որը երեխաների ժամանցը կհագեցնի հետաքրքիր, զարգացնող խաղերով:

 

Ծրագրի առաջին միջոցառումը տեղի կունենա շաբաթ օրը, 14:00-ին՝ Team Time-ում: Խաղալու են «Այլ կերպ», բառախաղեր, «Best intellect»:

 

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:

 

Գրանցվել կարելի է այս հղումով կամ զանգահարելով 094 80 91 66 հեռախոսահամարով:

 

***

 

Ժամը 15:00-ին Yerevan Mall-ի Penbox-ում «Գտնված երազ»-ի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպելու մուլտֆիլմի հեղինակներ Դիլաքյան եղբայրների հետ եւ 20% զեղչով ձեռք բերել նրանց հեղինակած «Գտնված երազ» եւ «Հորս արեւ, մորս արեւ» գրքերը:

 

***

 

Ժամը 19:00-ին Aeon-ում միանգամից երկու միջոցառում է սպասվում: Առաջինը կհետաքրքրի «լրացված» եւ «վիրտուալ» իրականության մեջ խորասուզվել ցանկացողներին: ARLOOPA-ի հետ միասին մասնակիցները տեղում կփորձարկեն վիրտուալ իրականության ակնոցները եւ կպարզեն, թե ինչ հնարավորություններ են ընձեռում ապագայի տեխնոլոգիաները:

 

 

Մինչ գալը ցանկալի է ներբեռնել ARLOOPA հավելվածը ձեր հեռախոսի մեջ՝ Google Play կամ App Store առցանց խանութներից:

 

Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այս հղումով

 

Երկրորդ միջոցառումը հայկական խաղերի մրցաշար է՝ Տարբերակ, Ծուռ խաղ, Հոլ, Մի շնչով, Բառախաղ: Կանոնները կբացատրեն տեղում, հաղթողներին էլ կհանձնեն նվերներ:

 

Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ:

 

Գրանցվել  կարող եք այստեղ:

 

***

 

Նախորդ շաբաթ երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ ռեժիսոր Մարիա Սահակյանը: LOFT-ի Դիտանկյուն կինոակումբը՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի եւ kinoashkarh.am-ի հետ համատեղ կանցկացնի Մարիայի հիշատակին նվիրված երեկո, որի ընթացքում կցուցադրվի նրա «Այդ ես չեմ» ֆիլմը:

 

Սկիզբը՝ 19:00-ին:

 

Մուտքի արժեքը՝ 1300 դրամ: Գոյացած գումարը կփոխանցվի Մարիայի 5 երեխաների համար բացված հատուկ հաշվեհամարին:

 

Գրանցման համար զանգահարեք 043 40 88 64 հեռախոսահամարով:

 

***

 

Տերյան 101/5 հասցեում գտնվող Before Room-ը «մասնագիտացված է» էլեկտրոնային երաժշտության վրա եւ ամիսը մի քանի անգամ համապատասխան երեկոներ է կազմակերպում:

 

Ժամը 21:00-ին ակումբը կհյուրընկալի լոնդոնյան անդերգրաունդի հայտնի  ներկայացուցիչ De Marzo-ին:

 

Տոմսերի արժեքը՝3000 դրամ:

 

Մանրամասների համար զանգահարեք 094 04 37 40 հեռախոսահամարով:

 

ՓԵՏՐՎԱՐԻ 4, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակին հագեցած է բազմազան մանկական ներկայացումներով:

 

Տիկնիկային թատրոնում ժամը 12:00-ին եւ 14:00-ին երեխաներին կուրախացնի «Զվարճասեր Մուկին»:

 

Տոմսերի արժեքը՝ 600-1200 դրամ:

 

***

 

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի սիրված «Սառցե Սիրտը» մանկական մյուզիքլը:

 

Սկիզբը՝ ժամը 12:00-ին եւ 16:00-ին:

 

Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:

 

Ամրագրելու համար զանգահարեք 010 52 76 70 եւ 093 78 93 92 հեռախոսահամարներով:

 

***

 

ՏաՏա կենտրոնում կրկին մասնակցային ներկայացում է տեղի ունենալու: 2-6 տարեկան երեխաները կհայտնվեն «Բրեմենյան երաժիշտների» աշխարհում եւ  կմիանան նրանց ճամփորդությանը՝ ավազակներով, ուրախ պատմություններով եւ սիրված երգերով լեցուն:

 

 

Սկիզբը՝ 12:00-ին:

 

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ: Գրանցման համար զանգահարեք 096 86 82 82 հեռախոսահամարով:

 

***

 

Կիրակի օրը միաժամանակ երկու տեղ կարելի է դիտել «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

 

Հայերեն տարբերակը կցուցադրվի Խամաճիկների թատրոնում: Գործողությունն այստեղ տեղափոխվել է Կլորների թագավորություն, իսկական արքայադստերն էլ փնտրելու է կլորիկ արքայազնը:

 

Սկիզբը՝ 12:30-ին:

 

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:

 

Հեքիաթի «դասական մեկնաբանությանը» կարող եք ծանոթանալ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում:

 

Սկիզբը՝ 13:00-ին:

 

Տոմսերի արժեքը՝ 600 դրամ:

 

***

 

Բուրգերների համտեսման, հեռախոսի խաղարկման եւ Մաշա Մնջոյանի կատարումների ետեւից պետք է գնալ «Մոսկվա» կինոթատրոն՝ London Burger-ի բացմանը:

 

Նորաբաց արագ սննդի կետն աշխատելու է առավոտյան 8:00-ից եւ մինչեւ 16:00-ը գնումներ կատարած բուրգերասերները խաղարկությանը մասնակցելու հնարավորություն կունենան:

 

***

 

Ուրախ Բարեկենդանն է մոտենում եւ այդ առիթով Իլիկ խանութ-սրճարանը (Մաշտոցի 25) թեմատիկ շաբաթ է ունենալու, որի մեկնարկը կտրվի ժամը 17:00-ին:

 

«Գլխավորի» դերում կլինի «Ոստան» ավանդական երգի-պարի խումբը, որը ներկայացնելու է «Բարիկենդանական» խաղեր, երաժշտական ներկայացումներ, տեղում նաեւ դիմակներ կպատրաստվեն:

 

Մուտքը՝1000 դրամ: 

 

***

 

Friends փաբում հերթական կիրակնօրյա կինոդիտում է լինելու: Ժամը 18:00-ին ցուցադրվելու է Լարս ֆոն Տրիերի հայտնի «Դոգվիլ» ֆիլմը, որը նկարահանվել է մի տաղավարում, առանց դեկորացիաների:

 

Ամրագրման համար զանգահարեք 099 06 69 00, 010 54 64 68 հեռախոսահամարներով:

 

***

 

Բլյուզային ոճի մեջ երեկոն կարելի է ավարտել Ulikhanyan Art Club-ում, որտեղ ժամը 21:00-ին բեմ կբարձրանա Լուկաս Մադոյանի բենդը: Կհնչեն հայտնի բլուզային եւ ռոքային գործեր:

 

 

Մուտքավճարը՝ 2000 դրամ:

 

Տեղերն ամրագրելու համար զանգահարեք 041 58 65 73, 093 58 65 73 հեռախոսահամարներով:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին