«Գայանե», DJ Karina Istomina, «Հիսուսի կատուն», «Ձնեմարդ 2018» - Mediamax.am

exclusive
2765 դիտում

«Գայանե», DJ Karina Istomina, «Հիսուսի կատուն», «Ձնեմարդ 2018»



Գալիք հանգստյան օրերի  միջոցառումների ցանկը գրավում է իր բազմաժանրությամբ՝ դրդելով վերանայել հանգիստ ու անգործ ուիքենդ ունենալու բոլոր միտումները:

 

ՓԵՏՐՎԱՐԻ 17, ՇԱԲԱԹ

 

Արդեն մի քանի տարի է, ինչ փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Այդ հաճելի ու ջերմ ավանդույթը պահպանելու նպատակով «Բուկինիստ» գրախանութների ցանցն իր

«Մետրոնոմ» մասնաճյուղում հյուրընկալելու է հայտնի ընթերցողներ Եգոր Գլումովին, Նարեկ Մարգարյանին, Ժակին եւ Էրիկ Անթարանյանին։ Նրանք այցելուներին գրքեր են խորհուրդ տալու, որոնք կարող եք ձեռք բերել 20% զեղչով:

 

Ահա հերթապահության «ժամանակացույցը».

 

12:30 – 14:30՝ Եգոր Գլումով

14:30 – 15:30՝ Ժակ

15:30 – 17:30՝ Էրիկ Անթառանյան

16:30 -18:30՝ Նարեկ Մարգարյան

 

***

 

The Club-ում ցերեկը  ոչ պակաս աշխույժ է լինելու. գինու նկատմամբ ոչ անտարբեր, բայց 18 տարեկանը պարտադիր լրացած անձանց միջեւ իրականացվելու է սիրված գինիների փոխանակում՝ համապատասխան քննարկումներով եւ համտեսներով:

 

Սկիզբը՝ ժամը 12:30-ին: Գրանցվել կարելի է այս հղումով։

 

***

 

Ստեղծագործելու, օրը վառ գույներով լցնելու եւ անձնական էներգետիկ դաշտը վերալիցքավորելու մտադրությամբ մարդիկ ժամը 14:00-ին հավաքվելու են MansArt-ում (Տերյան83): Գեղեցիկ երաժշտության եւ դրական շփման հետ մեկտեղ բոլոր ցանկացողները սովորելու են գործել Մանդալա, որը հնդկական տարբեր կրոններում հանդիսանում է տիեզերքի քարտեզ եւ խորհրդանիշ:

 

Մասնակցության արժեքը՝3000 դրամ: Գրանցվելու համար զանգահարեք 091 30 33 99 հեռախոսահամարով։

 

***

 

Շաբաթ եւ կիրակի օրերին Պետական Կամերային երաժշտության թատրոնում հեքիաթի պրեմիերա է սպասվում՝  ծանր պայմաններում գոյատեւող, մեծ ու բարի սիրտ ունեցող մի օրիորդի մասին, ում երազկոտությունն ու ոտքի ամենափոքր  չափսը արմատապես փոխեցին նրա կյանքը:

 

Մոխրոտիկի պատմության նոր մեկնաբանությանը կարելի է ծանոթանալ ժամը 12:00-ին եւ 14:00-ին:

 

Տոմսերի արժեքը՝ 1000 եւ 1500 դրամ:

 

***

 

Երեկոյան կարող եք ընտրել թատրոն գնալու, համեղ ընթրելու եւ ատոնալ երաժշտություն ունկնդրելու միջեւ:

 

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կցուցադրվի «Խանումա» կոմեդիան՝ ըստ վրաց դրամատուրգ Ցագարելիի համանուն պիեսի:

 

Կոմեդիայի երկու գործողության ընթացքում ականատես կլինեք Սոնայի եւ Կոտեի սիրո պայքարին, որում իր ուրույն տեղն է զբաղեցնելու քաղաքի լավագույն միջնորդ Խանուման:

 

Սկիզբը՝ժամը 19:00-ին:

Տոմսերի արժեքը՝ 300-2000 դրամ:

 

***

Picasso-ում երեկոն Սթեյքին է նվիրված լինելու: Հենց սրահում կանցկացվի սթեյք պատրաստելու վարպետության դաս՝ գինու համտեսի եւ կենդանի ջազ- երաժշտության նվագակցությամբ:

 

Մուտքավճարը՝ 9 000 դրամ:

Սկիզբը՝ 19:00-ին:

 

***

 

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ին տեղի կունենա հանրաճանաչ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Կշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնի եզրափակիչ համերգը:

 

Ծրագրում՝

 

Ադաջո լարայինների համար Երրորդ սիմֆոնիայից

Սիմֆոնիա թիվ 7 «Երուսաղեմի յոթ դարպասները»

 

Տոմսերի արժեքը՝ 2 000-7 000 դրամ:

 

***

 

21:00-ին Կոնսիտակ ակումբում (Սայաթ-Նովա 1ա) կնվագի Մոսկվայից ժամանած գեղեցկուհի DJ Karina Istomina-ն:

 

 

Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ, գնելու համար զանգահարեք 077 39 59 39 հեռախոսահամարով։

 

***

 

Եթե փետրվարի 14-ին չեք հասցրել նշել Սիրահարների օրը, կամ էլ ՝ ցանկանում եք այն նշել եւս մեկ անգամ, կարող եք դա անել Ենոքավանի Yell Extreme Park-ում: Կազմակերպիչներն առաջարկում են զիփլայնով թռիչք կատարել, այնուհետեւ՝ հավաքվել մեծ խարույկի շուրջ՝ երգել-պարելու պարտադիր պայմանով:

 

Մեկ անձի մասնակցության արժեքը կազմում է 12 000 դրամ:

 

Գրանցվելու եւ մանրամասների համար զանգահարեք  041 010 030 հեռախոսահամարով։

 

ՓԵՏՐՎԱՐԻ 18, ԿԻՐԱԿԻ

 

Գրքային տրամադրությունը շարունակվելու է նաեւ կիրակի օրը: Ժամը 10:00-ից Խնկո Ապոր գրադարանում Հայաստանի հրատարակիչները ներկայացնելու են տարվա մանկապատանեկան լավագույն գրքերը: Ցուցահանդես-վաճառքը գործելու է մինչեւ փետրվարի 21-ը:

 

***

 

Փոքրիկների հետ հաճելի օր անցկացնելու մշտական լավ տարբերակներից մնում է թատրոնը: Ժամը 12:00-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում երեխաներին կսպասեն ուրախ-զվարթ «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները»:

 

Տոմսերի արժեքը՝ 600-1000 դրամ, դրանք կարելի է գնել առցանց։

 

***

 

Իլիկում 2-8 տարեկան բալիկները կարող են մասնակցել «Կարմիր Գլխարկ»-ի արկածներին եւ «կառավարել» հեքիաթի ընթացքը :

 

Սկիզբը՝ ժամը 12:00-ին:

 

Բարի չարաճճիություններին մասնակցելու արժեքը՝ 1000 դրամ է:

 

Նախապես գրանցվելու համար զանգահարեք 098 54 69 66 հեռախոսահամարով։

 

***

 

Նկարչական ձիրք ունեցող մեծերին «Ես կարող եմ» նկարչական կենտրոնը հրավիրում է «Բաց արվեստանոց»: Այս նախագծի շրջանակներում յուրաքանչյուր կիրակի՝13:00-18:00-ը կարող եք գալ կենտրոն, նկարել, շփվել, սրճել:

 

Մուտքավճարը՝ 1500 դրամ:

 

***

 

Երազների առեղծվածային աշխարհը գոնե որոշ չափով բացահայտելու համար «Աճ» անձի եւ բիզնեսի զարգացման կենտրոնի Երիտասարդական ակումբում (Հրաչյա Քոչար 2) տեղի կունենա բանավեճ-քննարկում՝ հոգեբան-հոգեթերապեվտի մասնակցությամբ:

 

Սկիզբը՝ 14:00-ին, մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:

 

***

 

Էօնում նույնպես քննարկում է կայանալու. Երիտասարդ գրող Գրիգի հետ խոսելու են նրա «Հիսուսի կատուն» պատմվածքների գրքից:

 

Հանդիպման սկիզբը՝ ժամը 18:00-ին:

 

Մուտքը՝ 1000 դրամ։

 

Մասնակցության համար գրանցվեք այստեղ։

 

***

 

Ժամը 18:00-ին Dragon Garden ռեստորանում նշելու են չինական Նոր Տարին: Ծրագրում ընդգրկված են նաեւ չինական ցուցահանդես, գինու հյուրասիրություն, ավանդական հովհարներով պարեր:

 

***

 

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը ժամը 19:00-ին հրավիրում է  դիտելու-ունկնդրելու հայկական օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի լեգենդար «Կարինե» օպերետը:

 

Պարոնյանի թատրոնում երկու գործողությամբ այս օպերետն առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին:

 

Տոմսերի արժեքը ՝1000-3000 դրամ:

 

***

 

Մեկ այլ պատմական անուն կրող ներկայացում տեղի կունենա Օպերայի եւ բալետի թատրոնում: Ժամը 19:00-ին թատրոնի բեմում կծավալվեն Արամ Իլյիչի «Գայանե» բալետի գործողությունները՝ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ։

 

Տոմսերի արժեքը՝ 2 000-10 000 դրամ:

 

***

 

Վերջում, ըստ ավանդույթի, առաջարկում ենք «քաղաքից փախչելու» տարբերակը:

 

Կիրակի օրը հեռավոր Ջերմուկում կկայանա «Ձնեմարդ 2018» փառատոնը: Քանդակների պատրաստմանը մասնակցելը լավ տարբերակ է՝ ձմռանը հրաժեշտ տալու, իսկ որոշ մարդկանց՝ այս տարի գոնե մեկ անգամ «կարգին» ձյուն վայելելու համար:

 

Ջերմուկ հասնելու տարբերակներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով՝

 

https://www.facebook.com/events/142801759740434/

 

https://www.facebook.com/events/169822070452045/

 

https://www.facebook.com/events/1987126798213488/

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին