Արշավներ, «Դիմակահանդես», կրքոտ տանգո, «Անասնաֆերմա» - Mediamax.am

exclusive
3591 դիտում

Արշավներ, «Դիմակահանդես», կրքոտ տանգո, «Անասնաֆերմա»



Օդում սավառնող գարնան շունչը հուշում է յուրաքանչյուր ազատ րոպեն դրսում անցկացնել` այլ  հայացքով «շոշափելով» շուրջբոլորը:  Նույն զգացողությամբ կարելի է ուսումնասիրել նաեւ մարտի առաջին ուիքենդին կայանալիք միջոցառումները եւ առանձնացնել հուզումնալից տրամադրությանը համապատասխան մի քանիսը:

 

ՇԱԲԱԹ

 

Տիկնիկային թատրոնում ժամը 12:00-ին եւ 14:00-ին բեմում կծաղկեն Անդերսենի

«Փոքրիկ Իդայի ծաղիկները»:

 

Տոմսերի արժեքը՝ 800-1400 դրամ:

 

***

 

«Ինգրեդիենտ» առողջ սննդի սրճարանում (Վազգեն Սարգսյան 10) մրգա-բանջարային նոր սեզոնի հետ մեկտեղ վերսկսվում են մանկական շաբաթօրյա ծրագրերը:

 

Ժամը 13:00-ին երեխաները կպատրաստեն պիցցաներ եւ կթխեն հատուկ վառարանում:

 

***

 

Հայաստանի Ազգային Պատկերասրահում ժամը 12:00-ին 6-8 տարեկան երեխաները կհայտնվեն «Վարպետի գույների աշխարհում»: Ինտերակտիվ կրթական ծրագրին, որը կանցկացվի Մարտիրոս Սարյանի ցուցասրահում, կարող են մասնակցել նաեւ մեծահասակները:

 

Մանկական տոմսի արժեքն է 600 դրամ, մեծահասակներինը՝ 1500 դրամ:

 

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել` զանգահարելով 094 068 001, 041 771 677 հեռախոսահամարներով:

 

***

 

«Գիտարշավ» ակումբը կներկայացնի «Լքված վանքեր» արշավային նախագիծը: Շնորհանդեսը կմեկնարկի ժամը 12:00-ին Բուսաբանական այգու դահլիճում, իսկ միջոցառման վերջում բոլոր ցանկացողները կայցելեն Ավանի Կաթողիկե, Սբ. Հովհաննես և Սբ. Աստվածածին լքյալ եկեղեցիները:

 

Մասնակցության արժեքը՝1000 դրամ: Նախնական գրանցման համար զանգահարել՝ 091 014301, 094 325075 հեռախոսահամարներով:

 

***

 

Կանանց  միամսյակին եւ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ Անի Պլազա հյուրանոցում ժամը 11:00-ից մինչեւ 20:00-ը կգործի Spring Fest տոնավաճառը, որտեղ կներկայացվեն հայ վարպետների ձեռքի աշխատանքները եւ տարբեր ընկերությունների արտադրանքը:

 

Մուտքն ազատ է:

 

***

 

ժամը 18:00-ին «Նոյյան Տապան» գրախանութի «Ակտուալ» ակումբում համերգ-հանդիպում կլինի ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար մաեստրո Ստեփան Շաքարյանի հետ, ում ստեղծագործություններն ընդգրկված են հայ եւ այլազգի շատ կատարողների նվագացանկերում: 

 

Մուտքը՝ 2000 դրամ:

 

Տեղերի նախնական ամրագրումը ցանկալի է:

 

***

 

Գարնանային Էպիկ ջազ է հնչելու Green Dragon սրճարան-թորանոցում` Արմեն Հյուսնունցի եւ Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

 

Համերգի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

 

 

Մուտքի արժեքը՝ 5000 դրամ:

 

Ջազային հնչյունների «թորմանը» ներկա գտնվելու համար նախապես գրանցվեք`զանգահարելով 091 549 471 հեռախոսահամարով:

 

***

 

Վլադիմիր Վիսոցկու երկրպագուները ժամը 19:00-ին հավաքվելու են Սեւան քաղաքի Բոհեմ արվեստանոց-թեյարանում՝ մեծ դերասանի, երգչի, պոետի ստեղծագործությունները կատարելու համար:

 

 

Թեյարանի հասցեն է՝ ք. Սեւան, Սայաթ-Նովա 16/13

 

ԿԻՐԱԿԻ

 

Գեղանկարչական ձիրք ունեցողներին կրկին սպասում են «Բաց արվեստանոց»-ում: ժամը 13:00-ին «Ես կարող եմ» ստուդիայի հյուրն է լինելու գեղանկարիչ Տիգրան Թադեւոսյանը:

 

Մասնակցության արժեքը՝ 1 500 դրամ, այն ներառում է սուրճ-թեյ ու քաղցրավենիք:

 

Գրանցվելու համար զանգահարեք 091 255 402, 096 228 817 հեռախոսահամարներով:

 

***

 

Նույն ժամին պարային աշխատարան կսկսվի Amigo Latino ակումբում (Աբովյան 41/4): Այն վարելու են արգենտինացի պարուհի Սեսիլիա Աքոստան եւ «Թբիլիսի Տանգո» համայնքի հիմնադիրներից մեկը, պարող, DJ Լեվան Գոմելաուրին:

 

Հանդիպման ընթացքում կցուցադրվեն տանգոյին վերաբերող հատուկ քայլերի տեսակներ:

 

Այստեղ կարող եք ծանոթանալ մանրամասներին:

 

***

 

Ժամը 19:00-ին «Գոյ» թատրոնում կցուցադրվի Ջորջ Օրուէլի այլաբանական վիպակի հիման վրա բեմադրված «Անասնաֆերմա» ներկայացում-նախազգուշացումը:

 

Տոմսերի արժեքը՝ 1500, 2000 դրամ:

 

***

 

Օպերայի եւ բալետի թատրոնում ժամը 19:00-ին բոլորովին այլ տրամադրություն է տիրելու: Արամ Խաչատրյանի մոգական երաժշտության ներքո ծավալվելու են «Դիմակահանդես» բալետի երկու գործողությունները:

 

Տոմսերի արժեքը՝ 2000-10 000 դրամ:

 

***

 

Եթե մտադիր եք «թրջել» գարնանամուտը, ժամը 19:00-ին գնացեք Shame բար (Մովսես Խորենացի 2) եւ 1 800 դրամ վճարելով՝ պատվիրեք անսահմանափակ քանակությամբ Դու-Դու կոկտեյլ, որի առանցքային բաղադրիչը Տաբասկո սոուսն է:

 

***

 

Կիրակի օրը կարելի է անցկացնել նաեւ սարի գլխին: Վաղ առավոտից 110 Places արշավային ակումբը բոլոր ցանկացողների հետ միասին «նվաճելու» է Հատիս-Շամիրամ գագաթը

 

Մասնակցության արժեքը՝4000 դրամ:

 

Արշավին վերաբերող մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին