Գորկի, Մանչուկն ու Կառլսոնը, Yerevan unplugged, Շողքերի յոգա - Mediamax.am

exclusive
2610 դիտում

Գորկի, Մանչուկն ու Կառլսոնը, Yerevan unplugged, Շողքերի յոգա



Ամեն ինչի համար պետք է վճարել, այդ թվում՝ նախորդ շաբաթվա երկար հանգստյան օրերի: Բայց չնայած նրան, որ առաջիկա շաբաթ օրը աշխատանքային է լինելու, կարելի է գոնե դրա երկրորդ կեսը տրամադրել հետաքրքիր վայրերի այցելությանը՝ չկորցնելով «ինչ լավ է, միեւնույնն է՝ մյուս օրը կիրակի է» գիտակցման  քաղցրությունը:

 

ՇԱԲԱԹ, ՄԱՐՏԻ 17

 

Կյանքն ավելի դյուրին է, եթե կառավարության որոշումները ձեզ չեն վերաբերում: Այդ դեպքում կարելի է առավոտյան գնալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածք եւ ֆիթնեսի մարզիչների օգնությամբ 9 մարզատեսակ ներառող մարզանք անցկացնել:

 

Բացօթյա մարզումների մասնակցությունն անվճար է եւ առանց տարիքային սահմանափակումների:

 

Սկիզբը՝ ժամը 12:00-ին:

 

***

 

Երեխաներին դպրոց չուղարկած բարեսիրտ ծնողները ժամը 12:00-ին կարող են իրենց զավակներին տանել ArtCorner, որտեղ այս անգամ ներկայացվելու են աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործությունները: Երեխաները նաեւ կփորձեն ստեղծագործել Գորկու ոճով:

 

Մուտքը՝ 2000 դրամ: Գրանցվելու համար զանգահարել՝ 095 585834 հեռախոսահամարով:

 

(Արշիլ Գորկուն նվիրված հանդիպումը տեղի կունենա նաեւ կիրակի օրը՝ժամը 16:00-ին)։

 

***

 

Մեկ այլ հանդիպում սպասվում է Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Աստրիդ Լինդգրենի հերոսներ Մանչուկի ու Կառլսոնի հետ:

 

Զվարճալի հանդիպման սկիզբը՝ ժամը 12:00-ին։

 

***

 

Եթե շաբաթ օրը որոշեք «փախչել» Գյումրի, զբոսնելուց եւ հին շենքերը լուսանկարելուց հետո գնացեք Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Ժամը 18:00-ին այստեղ կներկայացվի «Տարբեր  նվագներ» լիրիկական կատակերգությունը:

 

Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ:

 

***

 

Երեւանում շաբաթ երեկոյան նույնպես լավ ներկայացում կա. Փոքր Թատրոնում կրկին կհայտնվի Ռիչարդ Բախի ՝ կատարելագործմանը ձգտող Ջոնաթան Լիվինգսթոն ճայը:

 

Ներկայացումը նախատեսված է 12+ անձանց համար:

 

***

 

Գաֆեսճյան Արվեստի Կենտրոնում երեկոն ջազային է լինելու՝ հատուկ միջոցառումների սրահում ելույթ կունենա կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Դեյվիդ Բրեյդի մենահամերգը:

 

 

Սկիզբը՝ ժամը 20:00-ին, տոմսերի արժեքը՝2000 դրամ:

 

***

 

Ուլիխանյան ակումբում «ֆանկ-բլյուզ-ռոք ընդ ռոլ» վիճակ է սպասվում` Ռենա Դե-ի եւ Արսեն Ներսիսյանի նվագախմբի շնորհիվ:

 

 

Սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքավճարը՝ 2000 դրամ:

 

ԿԻՐԱԿԻ, ՄԱՐՏԻ 18

 

Կիրակի Cityzen-ում տարբեր մասնագիտություններում իրենք ուժերը փորձելիս հնարավոր կլինի հանդիպել Դիսնեյի հերոսներին: Երեխաները կկարողանան շփվել, լուսանկարվել եւ թեմատիկ պարապմունքների մասնակցել Դոնալդ բադիկի, Ալիսայի, Միքիի եւ մնացած հեքիաթային ընկերների հետ:

 

Cityzen-ի դռները բաց են ժամը 11:00-ից մինչեւ 22:00-ը:

 

Տոմսերի գներին եւ բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

 

***

 

Stop ակումբում որոշել են այսուհետ նաեւ կինոդիտումներ անցկացնել: Առաջինը տեղի կունենա ժամը 14:00-ին՝ ակումբում դիտելու են «Փոքրիկ Իշխանը»։

 

Մուտքն ազատ է:

 

***

 

Ժամը 15:00-ին բոլոր ցանկացողները կարող են մասնակցել շատ յուրօրինակ ներկայացման-զբոսանքի: «Yerevan unplugged» բացօթյա աուդիո-ներկայացման հերոսների դերում հանդես են գալու երեւանյան շենքերն ու վայրերը:

 

Զբոսանքի մեկնարկի հասցեն՝ Իսրայելյան եւ Մաշտոց փողոցների հարակից հետնանցումը (Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ):

 

***

 

Ժամը 18:00-ին «Բաց արվեստանոցը» հյուրընկալելու է ակվարելիստ Պետո Պողոսյանին: Վարպետության դասի ընթացքում Պետոն կներկայացնի իր տեխնիկայի առանձնահատկությունները, կպատմի քաղաքանկար ստեղծելու գործընթացի մասին եւ կկիսվի այլ օգտակար «գաղտնիքներով»:

 

Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ: Նախապես գրանցվելն անհրաժեշտ է՝ զանգահարեք 091 255-402, 096 228-817 հեռախոսահամարներով։

 

***

 

Յոգայի ուժին հավատացող երեւանցիները ժամը 18:30-ին հրավիրվում են Luys Yoga Studio` Անդրեյ Գալիցկու «Շողքերի յոգան» երկժամյա վարպետության դասին՝ ուղղված խաթխա-յոգայի ճանաչմանը:

 

Մասնակցության արժեքը՝ 4000 դրամ:

 

Նախնական գրանցումը պարտադիր է: Լույս Յոգա Ստուդիայի հասցեն է Բյուզանդի 3/1։

 

***

 

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ժամը 19:00-ին կարող եք դիտել «Я женюсь на американке» երաժշտական կոմեդիան: Այն բեմադրվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի հիման վրա:

 

Տոմսերի արժեքը՝ 300-2000 դրամ:

 

***

 

Կանադացի դաշնակահար Դեյվիդ Բրեյդին հնարավորություն կունենաք ունկնդրել նաեւ կիրակի օրը: Ժամը 19:30-ին նա հայ երաժիշտների մասնակցությամբ կնվագի «Ուլիխանյան» ակումբում:

 

Մուտքավճարը՝ 2000 դրամ: Տեղերն ամրագրելու համար զանգահարեք     093 58 65 73 հեռախոսահամարով:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին