Լիքը համերգներ, նկարել պատերին, Փարաջանով, «Ուրիշ պարեր» - Mediamax.am

exclusive
4450 դիտում

Լիքը համերգներ, նկարել պատերին, Փարաջանով, «Ուրիշ պարեր»



ՇԱԲԱԹ, ԱՊՐԻԼԻ 7

 

Առաջիկա ուիքէնդը ազդարարում է «Կանանց միամսյակի» ավարտը: Եթե կան տղամարդիկ, որոնք ամսվա ընթացքում թերացել են իրենց սիրելիներին լավ ժամանց պարգեւելու հարցում, շաբաթ եւ կիրակի օրերին կարող են լրացնել այդ բացը։ Չնայած շաբաթ օրն այս անգամ էլ աշխատանքային է…

 

Պատանի հանդիսատեսի Թատրոնում կեսօրին կսկսի «Ոսկե բանալի» ներկայացումը՝ երեխաներին եւ մեծերին կներկայանա Բուրատինոն:

 

***

 

In Art Studio-ում (Բաղրամյան 30) ստեղծագործելու են պատերի եւ կտորի վրա՝ վրձինների փոխարեն օգտագործելով սեփական ձեռքերը:

 

4-14 տարեկան երեխաները կարող են հանգիստ խղճով պատերին նկարել ժամը 16:00-ից 17:00-ը, իսկ 15+ մնացած բոլոր մարդիկ՝ 19:00-ից 20:30:

 

Երեխաների մասնակցության արժեքն է 1500 դրամ, մեծերինը՝ 2500 դրամ:

 

Գրանցվելու համար զանգահարեք 091 16 69 96, 091 22 81 08 հեռախոսահամարներով:

 

***

 

Գեղեցիկ միջոցառում է սպասվում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Ժամը 18:00-ին այնտեղ կմեկնարկի «Սիրո արահետներով» ուղեւորությունը, որի ժամանակ Los Reyes խմբի կողմից ներկայացված ութ երաժշտական պատկերի հետ մեկտեղ կցուցադրվեն ութ տեսողական պատկերներ, որոնց հեղինակը տուն-թանգարանի աշխատակից Վալենտին Հովհաննիսյանն է:

 

***

 

Տոնական երեկոն կարող է նաեւ թատերական լինել. ժամը 19:00-ին Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնում կանայք կարող են տեսնել, թե ինչպիսին պետք է լինի «Իդեալական տղամարդը»:

 

Տոմսերի արժեքը՝1000-3000 դրամ:

 

***

 

Նույն ժամին  Պետական Կամերային երաժշտական թատրոնում տիրելու է «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում»: Ներկայացման ընթացքում կհետեւեք, թե ինչպես է սիրեկանների զույգը հյուրանոցի համարում գտնում տղամարդու դիակ, որը, հանգամանքներից ելնելով, ստիպված է լինելու թաքցնել այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվի, որ «դիակը» կենդանի է: 

 

Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ:

 

***

 

«Ուլիխանյան» ակումբում կանանց շնորհավորելու է սիմֆո-փսիխոդելիկ մետալ կատարող Mad Paradox խումբը: Թող խմբի նկարագրությունը ձեզ չվախեցնի, քանի որ «մետալիստները» սովորաբար ռոմանտիկ եւ զգայուն են լինում, ինչն արտացոլվում է իրենց (ոչ բոլոր) ստեղծագործություններում:

 

 

Շնորհավորանքների սկիզբը՝ 19:00-ին:

 

Աղջիկների եւ կանանց մուտքն անվճար է, իսկ արական սեռի ներկայացուցիչները մուտքի համար կվճարեն 2000 դրամ:

 

***

 

Ժամը 21:00-ին միանգամից երկու լավ համերգ է սպասվում, մնում է կողմնորոշվել։

 

DAS-ում (Կորյունի 19a) տոնը նշելու են հին ու բարի Լավ Էլի-ի հետ: Կլինի նաեւ հատուկ հյուր՝ Տիեզերք Band-ը:

 

 

Տոմսերի արժեքը՝ 2500 դրամ: Մանրամասների համար զանգահարեք 095 41 80 08 հեռախոսահամարով:

 

***

 

Stop ակումբում էլ նոր երգացանկով ներկայանալու է սիրված ու յուրահատուկ Aratta-ն:

 

 

***

 

Երիտասարդ ռոքերները մայրության եւ գեղեցկության տոնի համար Գյումրի էլ կհասնեն: Դրա վառ ապացույցն է Fair Wind-ը: Ժամը 20:00-ին Loft Gyumri-ում տեղի կունենա խմբի համերգը, որը կարող եք դիտարկել որպես կանանց միամսյակի ռոքնռոլային եզրափակիչ:

 

 

***

 

Ի դեպ, կիրակի օրը Գյումրիում եւս մեկ համերգ կա, այնպես որ հավեսով մարդիկ կարող են ողջ ուիքենդն անցկացնել Գյումրիում: Այս հղումով էլ կարող եք գիշերելու «սրտին ու գրպանին մոտ» որեւէ տարբերակ գտնել:  

 

ԿԻՐԱԿԻ, ԱՊՐԻԼԻ 8

 

Ժամը 12:00-ին Իլիկում 2-8 տարեկան հանդիսատեսին սպասելու են Չիպոլինոն եւ ընկերները՝ Բողկիկը, Բալը, Դդումը, Կիտրոնը եւ մնացած բանաջարեղենա-մրգային հերոսները:

 

Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:

 

Նախապես գրանցվելու համար զանգահարեք 098 54 69 66 հեռախոսահամարով:

 

***

 

Պետական կամերային երաժշտական թատրոնում երեխաները կհետեւեն, թե ինչպես է փոթորիկից կախարդական երկիր քշված Դորոթին իր շնիկի հետ գտնելու Զմրուխտե քաղաքի հրաշագործ Գուդվինին՝ նոր ընկերներ ձեռքբերելով եւ նրանց օգնությամբ դիմակայելով ճանապարհին հանդիպած փորձություններին:

 

Սկիզբը՝12:00-ին:

 

Տոմսերի արժեքը՝ 1000 եւ 1500 դրամ:

 

***

 

Ժամը 16:00-ին «Պոլունոչնիկի» ակումբում (Պարոնյան 30) դիտելու են ժամանակակից հանճար Հայաո Միյաձակիի ամենահայտնի «Ուրվականներից քշվածները» անիմացիոն ֆիլմը: Դիտումից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկում՝ կինոքննադատի եւ հոգեբան-վերլուծաբանի մասնակցությամբ:

 

Մասնակցության արժեքը՝1500 դրամ:

 

***

 

The Loft-ում մեկ այլ ժամանակակից հանճարի՝ Փարաջանովի օր է հայտարարված: Ժամը 18:00-ից կմեկնարկի հագեցած ծրագիրը, որում տեղ են գտել ռեժիսորին նվիրված դասախոսություն, դիզայներ Արամ Նիկոլյանի «Մուսա. Փարաջանով» հագուստի հավաքածուի ցուցադրություն, Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմի դիտում եւ այլն:

 

Միջոցառումը նախատեսված է 18+ անձանց համար:

 

Մուտքավճարը՝ 2500 դրամ:

 

***

 

Փոքր թատրոնում ժամը 19:00-ին կսկսվի «LaVieEnRose/Ուրիշ պարեր» ներկայացումը, որի խորեոգրաֆիան ստեղծվել է իմպրովիզացիայի եւ պարող արտիստների անմիջական մասնակցությամբ: «Ուրիշ պարերում» ներգրավված են նաեւ հաշմանդամություն ունեցող պարողները:

 

Տոմսերի նախնական ամրագրման համար զանգահարեք 055 46 25 08 կամ 010 56 14 38 հեռախոսահամարներով:

 

***

 

Ժամը 18:30-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Ռեինկարնացիա» խմբի մենահամերգը, ինչը ենթադրում է դրական լիցքեր, պարեր եւ շատ բարձր տրամադրություն:

 

 

Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ:

 

***

 

Շատերի համար լիցքավորվելու լավագույն տարբերակը բնությանը մոտ գտնվելն է: Եթե պատկանում եք մարդկանց այդ խմբին եւ ակտիվ հանգիստ եք սիրում, կիրակի վաղ առավոտյան միացեք «Էկոտուր» տուրիստական գործակալության կողմից կազմակերպվող վերելքին դեպի Թեղենիս լեռան գագաթ: Լեռը գտնվում է Կոտայքի մարզում եւ հանդիսանում է Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (2851 մ):

 

Արժեքը՝4000 դրամ, որը ներառում է տրանսպորտի եւ ուղեկցորդի ծառայությունները:

 

Մասնակցության համար զանգահարեք 043 87 86 70 եւ 099, 095, 093 23 18 25 հեռախոսահամարներով:

 

Արշավի համար հարկավոր պարագաների ցանկին ծանոթացեք այստեղ։

 

***

 

Կիրակի օրը քաղաքից դուրս գնալու եւս մեկ՝ բացառիկ հոգեւոր առիթ կա:

 

Փրկված գրքեր. Շուրիշկանի Ավետարան

Ապրիլի 8-ին Մատենադարանից Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Սուրբ Ավետարանը: Պատարագի ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան համբուրելու այն եւ օրհնություն ստանալու:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին