Lego-ի նավահանգիստ, Shoushi Qouchi Man, աստղահավաք ու Yerefun - Mediamax.am

exclusive
4545 դիտում

Lego-ի նավահանգիստ, Shoushi Qouchi Man, աստղահավաք ու Yerefun



Թվում է, թե ամառը երկար է, սակայն ընդամենը 10 օրից հունիսն արդեն կավարտվի: Ասածներս ինչ է՝ գոնե ամառային շաբաթ-կիրակիները լիարժեք անցկացրեք:

 

ՇԱԲԱԹ, ՀՈՒՆԻՍԻ 23

 

Շաբաթ օրը Team Time-ը օգտակար եւ կարեւոր գործ է ձեռնարկելու. ժամը 11:00-ին տեղի կունենա «թղթահավաք»:

 

Բոլոր ցանկացողները կարող են հանձնել օգտագործված թուղթ, որը կուղարկվի վերամշակման: Կազմակերպիչները խնդրում են սպիտակ թուղթը, ստվարաթուղթը եւ տետրի թուղթը առանձնացնել եւ տեղավորել տարբեր տոպրակների մեջ:

 

Ժամը 12:00-ին էլ նույն կերպ հավաքվելու են պլաստիկ շշերը`վերամշակման գործարան ուղարկելու նպատակով:

 

Հասցե՝ Զաքյան 10:

 

***

 

Ժամը 13:00-ին Lego-ի երիտասարդ երկրպագուները Mind Center-ում (Վրացական 16) մի ամբողջ նավահանգիստ են կառուցելու՝ բազմաթիվ նավերով, գեղեցիկ ափերով, ծովափնյա տներով:

 

Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ: Տեւողությունը՝ 2 ժամ: Յուրաքանչյուր հավելյալ ժամի համար հարկավոր է վճարել 1500 դրամ:

 

Գրանցվել կարելի է այս հղումով:

 

***

 

Երեխաներին հեքիաթային ցերեկ կնվիրի «Զմրուխտե քաղաքի հրաշագործը»: Ժամը 14:00-ին Պետական կամերային թատրոնի բեմում փոթորիկ է բարձրանալու եւ քշելու է Դորոթիին կախարդական աշխարհ:

 

Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 դրամ, ամրագրելու համար զանգահարեք 010 588813, 096 588813 հեռախոսահամարներով:

 

Հասցե՝ Պռոշյան 1, փակուղի 1:

 

***

 

«Այրուձի» հեծյալ ակումբում ժամը 16:30-ին հավաքվելու են ձիավարելու, Զումբա պարելու, իսկ հետո՝ խարույկի շուրջ զրուցելու մտադրությամբ:

 

Նախնական գրանցումը պարտադիր է՝ զանգահարեք 093 42 45 70 հեռախոսահամարով:

 

***

 

Երեկոյան աստղերին մոտ լինելու հնարավորություն է ընձեռում Team Travel-ը: Ժամը 20:00-ին տիեզերքով տարված մարդիկ ուղեւորվելու են Բյուրականի աստղադիտարան` իրենց ընկնող աստղը «բռնելու»:

 

Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ+ 1000 դրամ աստղադիտարան այցելելու համար:

 

Անհրաժեշտ պարագաների ցանկին ծանոթանալ եւ գրանցվել կարելի է այստեղ:

 

***

 

Երեւանյան ամառային երեկոն կարող եք ավարտել նաեւ Ֆորշի եւ Re Minor Band-ի հետ՝ շատ սիրված երգերի ներքո:

 

Սկիզբը՝ 21:00-ին: Հասցե՝ Տերյան 55/1: Մուտքավճարը՝ 4000 դրամ:

 

***

 

Շաբաթ օրը քաղաքից դուրս գնալու տարբերակներից մեկը՝ Դիլիջանի Էկոկայանում  Կարաս գինու համտեսումն է: Առաջարկվում է ծրագրի մի քանի տարբերակ, ինչպես գիշերակացով, այնպես էլ՝ նույն օրը վերադարձով: Բոլոր տարբերակներին եւ գներին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

***

 

Էքստրիմին կարոտ անձանց «Բութ Մատ» արշավական ակումբը տանելու է Վայոց Ձոր՝ Հորս գյուղի լեռներում շրջելու՝ քարայծերի հետ հնարավոր հանդիպման խոստումով: Նախատեսվում է նաեւ պատմական հուշարձանների այցելություն եւ պարզ գիշեր՝ վրանային ճամբարում:

 

Մասնակցության արժեքը՝10 000 դրամ: Բոլոր մանրամասները կգտնեք այստեղ:

 

ԿԻՐԱԿԻ, ՀՈՒՆԻՍԻ 24

 

Կիրակի օրը Բու-րա-տի-նո հայտնի երկարաքիթ հերոսը սպասելու է երեխաներին Խամաճիկների թատրոնում (Մաշտոցի 43) ժամը 12:30-ին, 14:00-ին եւ 15:30-ին:

 

Տոմսերի արժեքը՝1000 դրամ:

 

***

 

Մեկ այլ, ոչ պակաս հայտնի, արցունք բերող կերպար կլինի-չի լինի Իլիկում. ժամը 12:00-ին Հեքիաթների սնդուկից դուրս կգա Չիպոլինոն եւ իր ընկերները՝ Դդումը, Բալը, Բողկիկը եւ մնացած, ոչ այնքան դրական կերպար ունեցող բանջարեղենները:

 

Ներկայացումը նախատեսված  է 3-8 տարեկան երեխաների համար:

 

Մեկ անձի մասնակցության արժեքը 1000 դրամ է: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 098 54 69 66 հեռախոսահամարով:

 

***

 

Թումանյանի այգում ժամը 15:00-ից մինչեւ 22:00-ը սպորտային ընտանիքները կմասնակցեն Yerefun ուրախ փառատոնին, որի ընթացքում խաղալու են տարբեր խաղեր, մասնակցելու են էստաֆետների եւ ֆլեշմոբերի, ինչպես նաեւ՝ շրջելու են «համեղ» տաղավարներով:

 

***

 

Անգլիական այգում ժամը 17:00-ին ավելի հանգիստ գործով են զբաղվելու՝գործելու են մանդալա եւ երազորսիչ (dream catcher): Բոլոր նյութերը կտրամադրվեն կազմակերպիչների կողմից:

 

Մասնակցության արժեքը՝2500 դրամ:

 

Գրանցվել կարող եք այստեղ:

 

***

 

«Ես կարող եմ» արվեստանոցը առավոտ կանուխ էլեկտրագնացքով շարժվելու է Գյումրի, որտեղ «Բաց արվեստանոց» նախագծի շրջանակներում կմեկնարկի  ամառային ծրագիրը՝ Հայաստանի տեսարժան վայրերի այցելությամբ: Բոլոր նկարիչները եւ պարզապես սիրահարները նկարելու են Գյումրու հին փողոցներն ու շենքերը:

 

Մեկ անձի մասնակցության արժեքը՝ 4000 դրամ:

 

Մանրամասների համար զանգահարեք 091 25 54 02, 096 22 88 17 հեռախոսահամարներով:

 

***

 

Դե, իսկ եթե չեք կարող գնալ Գյումրի, ապա Գյումրին կգա ձեզ մոտ: Ժամը 19:00-ին The Loft-ում կներկայացվեն գյումրեցի արվեստագետների աշխատանքները, կլինի Գյումրվա ուտեստների հյուրասիրություն, հումոր եւ համերգ՝ հայտնի JAG - Bambir-ի մասնակցությամբ:

 

Մուտքավճարը`3000 դրամ:

 

Երեկոյի ամբողջ ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Գրանցվել կարող եք այստեղ:

 

***

 

Eco Travel Armenia-ն կազմակերպում է ուխտագնացության դեպի Արա լեռան լանջին գտնվող ժայռափոր մատուռը՝ Ծաղկեվանքը: Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը հայտնի է իր բուժիչ հատկություններով:

 

Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ, այն ներառում է տրանսպորտի եւ զբոսավարի ծառայությունները:

 

Մանրամասները ներկայացված են այստեղ:

 

***

 

OneWay Tour-ը առաջարկում է կիրակի օրը շրջել Տառերի պուրակում, այցելել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին եւ զբոսնել Սաղմոսավանքի տարածքով:

 

Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ:

 

Գրանցվելու համար զանգահարեք +94 36 21 31, +91 36 21 31 հեռախոսահամարներով:

 

***

 

Կիրակնօրյա բլյուզի հետեւից պետք է գնալ Stop Club, որտեղ ժամը 21:00-ից նվագելու է Shoushi Qouchi Man-ը: Տեղեր ամրագրելու համար զանգահարեք 010 56 07 80 հեռախոսահամարով:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին