Tchamich Music, «Անահիտ», երեւանյան քվեսթ, Black Metal Meeting - Mediamax.am

exclusive
2685 դիտում

Tchamich Music, «Անահիտ», երեւանյան քվեսթ, Black Metal Meeting


Լուսանկարը` Ellie Louise


Ամառը կրկին անցավ մեկ ակնթարթի պես, որպես սփոփանք՝ ջերմացնող հուշեր թողելով: 

 

Արձակուրդները պաշտոնապես ավարտվեցին, հաճելի ծուլությանը փոխարինելու եկավ ամեն ինչ նոր ուժերով սկսելու վճռական պատրաստակամությունը, շաբաթ-կիրակիներին էլ աստիճանաբար վերադառնում է «ամենասպասված օրեր» կարգավիճակը, որի անփոխարինելի մասն են կազմում լավ ու հետաքրքիր միջոցառումները

 

ՇԱԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8

 

Շաբաթ օրը մի լավ քնելուց հետո երեխաները ուրախ կլինեն ժամը 12:00-ին հայտնվել Տիկնիկային թատրոնում եւ դիտել նոր՝ «Անահիտ» ներկայացումը`բեմադրված հայկական ամենահայտնի հեքիաթներից մեկի հիման վրա:

 

Տոմսերի արժեքը՝ 800-1400 դրամ:

 

***

 

Երեւանին կարոտածները երեկոյան կարող են մասնակցել «Երեւանյան պատմություններ» բացօթյա քվեստին եւ բացահայտել Աբովյան փողոցի պատմությունը:

 

Արկածների սկիզբը՝ ժամը 19:30-ին:

 

Գրանցվելու եւ մասնակցության արժեքին վերաբերող բոլոր մանրամասները ներկայացված են այստեղ:

 

***

 

Ավելի «մռայլ» տրամադրվածներին ժամը 19:00-ին սպասելու են Stop ակումբում՝ Black Metal Meeting-ի, որի ընթացքում ելույթ կունենան համապատասխան երաժշտական  ուղղվածության չորս խմբեր:

 

Տոմսերի արժեքը՝2000 դրամ:

 

ԿԻՐԱԿԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9

 

Կիրակնօրյա բարության չափաբաժնի ետեւից հարկավոր է գնալ Խամաճիկների պետական թատրոն, որտեղ ժամը 12:30-ին երեխաները կպարզեն, թե ով է ոզնու «Իսկական ընկերը»:

 

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:

 

***

 

Ժամը 19:00-ին Կամերային երաժշտության տանը կկայանա համերգ-շնորհանդես. Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացնելու է «Ալեակ» ֆոլկ եռյակը: Համերգի ծրագրում ժողովրդական երգերի մշակումներ են, որոնցից մի քանիսը կհնչեն առաջին անգամ:

 

Տոմսերի արժեքը՝1000 դրամ:

 

***

 

Մեկ այլ ֆոլկ համերգ կլինի Stop ակումբում: Ժամը 21:00-ին այնտեղ կնվագի Tchamich Music ակուստիկ տրիոն, որը հայկական ժողովրդական երաժշտությունը ներկայացնում է սեփական գործիքավորմամբ եւ մշակումներով:

 

***

 

Արշավները շարունակում են արդիական մնալ նաեւ աշնանը:

 

Վաղ առավոտյան «Գիտարշավ» ակումբի գլխավորությամբ բոլոր ցանկացողները ուղեւորվելու են դեպի Եղվարդ՝ Թղիթ բերդը եւ Նեղուցի վանքը տեսնելու համար: Մանրամասները ներկայացված են այստեղ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին