Հայաստանի մեռնող գյուղերը. Դաշտադեմ - Mediamax.am

exclusive
22840 դիտում

Հայաստանի մեռնող գյուղերը. Դաշտադեմ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դաշտադեմ գյուղի լքված տները
Դաշտադեմ գյուղի լքված տները

Լուսանկարը` Մեդիամաքս

Արայիկ Մեժլումյանը
Արայիկ Մեժլումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կաթատար մեքենայի վարորդ Արթուրը
Կաթատար մեքենայի վարորդ Արթուրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկու առաջին դասարանցիները՝ Նարեկն (ձախից) ու Արտյոմը
Երկու առաջին դասարանցիները՝ Նարեկն (ձախից) ու Արտյոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին, երկրորդ եւ չորրորդ դասարանցիները
Առաջին, երկրորդ եւ չորրորդ դասարանցիները

Լուսանկարը` Մեդիամաքս

Դաշտադեմի գյուղապետարանը
Դաշտադեմի գյուղապետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դաշտադեմ գյուղի ցուցանակը
Դաշտադեմ գյուղի ցուցանակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկազ Մեժլումյանը
Հայկազ Մեժլումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համայնքի ղեկավար Մարինե Խռոյանը
Համայնքի ղեկավար Մարինե Խռոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեժլումյանների ընտանիքը
Մեժլումյանների ընտանիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուրն ու Սամվել Ղանդիլյանը
Արթուրն ու Սամվել Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոումինգի միանալու մասին հաղորդագրությունը
Ռոումինգի միանալու մասին հաղորդագրությունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Ղանդիլյանը
Սամվել Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դաշտադեմի բոլոր աշակերտները
Դաշտադեմի բոլոր աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանը
Դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ ամեն օր աչքիդ առաջ հազարավոր մարդիկ են քայլում, նոր շենքեր ու թաղամասեր կառուցվում, խանութներ ու առեւտրի կենտրոններ բացվում,  արտագաղթը թվում է վիճակագիրների հաշվետվությունների էջերում մնացած մի տերմին, որը կիլոմետրերով հեռու է մեզնից:

 

Բայց հերիք է ոտքդ մայրաքաղաքային ասֆալտից դուրս դնես, ու պատկերը տրամագծորեն փոխվում է: Արտագաղթը դառնում է սահմանում չպահանջող երեւույթ՝ դարձած ճակատագիր հարյուր հազարավոր ընտանիքների համար:

 

Մեդիամաքսը սկսում է «Հայաստանի մեռնող գյուղերը» շարքը, որի ընթացքում պատմելու է Հայաստանի այն համայնքների մասին, որոնց բնակչությունը արագ նվազում է: Շարքի առաջին ուղղությունը Լոռու մարզի Դաշտադեմ համայնքն է:

 

Գյուղի մասին

 

Հեռավորությունը Երեւանից՝ 163 կմ

Բնակչությունը՝ 120 մարդ

 

Դաշտադեմը Լոռու մարզի Տաշիրի (Կալինինո) տարածաշրջանի գյուղերից է: Տաշիր քաղաքից այստեղ կարելի է հասնել կտրելով 10 կմ-անոց գրունտային ճանապարհը, որը նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատ չի եղել: Գյուղը սպասարկող ավտոբուս կամ միկրոավտոբուս Դաշտադեմում վերջին անգամ տեսել են 1993 թվականին:

Դաշտադեմ գյուղի ցուցանակը Դաշտադեմ գյուղի ցուցանակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ 1988-ը գյուղն ուներ 1000-ից ավելի բնակիչ, որոնց մեծ մասն ադրբեջանցիներ էին: Տները փոխարինելով հայ փախստակաների՝ Ադրբեջանում ունեցած հարմարավետ բնակարանների հետ՝ նրանք հեռացան: Ժամանակի ընթացքում գյուղը լքեցին նաեւ փախստականները՝ հեռանալով արտասահման կամ Երեւան: Այսօր տարածաշրջանի երբեմնի ամենամեծ գյուղերից մեկը փլատակների մեջ է, համայնքում երկու տասնյակ ընտանիք է մնացել:

 

Կապի օպերատորներից որոշների հաղորդակները չեն կարողանում պատշաճ կապ ապահովել Դաշտադեմում: Քանի որ Դաշտադեմը հայ-վրացական սահմանից այդքան էլ հեռու չէ, գյուղի տարբեր հատվածներում պարբերաբար միանում է վրացական ռոումինգը:

Ռոումինգի միանալու մասին հաղորդագրությունը Ռոումինգի միանալու մասին հաղորդագրությունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոպան կամ անասնապահություն

 

Նախրապան Արայիկը առաջին մարդն էր, որին հանդիպեցինք գյուղ մտնելուն պես: Երիտասարդը մի քանի տարի շարունակ աշխատել է Ռուսաստանում, ասում է՝ այս տարի չի մեկնել, մանկահասակ երեխա ունի, մնացել է Դաշտադեմում՝ գյուղացիներից մեկի հորթերն ու նախիրն է պահում, օրվա հաց վաստակում:

Արայիկ Մեժլումյանը Արայիկ Մեժլումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր կողմերում միակ զբաղմունքն անասնապահությունն է ու արտագնա աշխատանքը: Կաթը հանձնում ենք Տաշիրի պանրի գործարանին, բայց եկամուտ ունենալու համար երկու-երեք կովի տված կաթը բավարար չէ, մեծ գլխաքանակ է պետք, ինչի հնարավորությունը քչերն ունեն: Տարիների ընթացքում շատերը թողեցին հեռացան՝ Տաշիր, Վանաձոր, Երեւան, Ռուսաստան, ով որտեղ կարողացավ: Ով էլ մնացել է՝ օրվա հացի խնդիր է լուծում»,- ձիուց չիջնելով ու կենդանիներին առաջն արած պատմում է Արայիկը:

 

Զրույցից հետո Արայիկը հրավիրում է տուն, սուրճ ենք խմում, ծանոթանում հորեղբոր՝ Հայկազ Մեժլումյանի հետ, ով նույնպես արտագնա աշխատանքով է ընտանիքի ծախսերը հոգում:

Հայկազ Մեժլումյանը Հայկազ Մեժլումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կեմերովո, Տոմսկ, Մոսկվա, Սանկտ Պետերբուգ. Ռուսաստանի կեսը ոտքի տակ եմ տվել, շինարարություն արել, մի քանի օրից էլի մի տարով գնում եմ: Կմնայի գյուղում, գիտեք կնոջս, երեխաներիս չե՞մ կարոտում, չե՞մ ուզում մնամ, բայց դե այլ ելք չկա»,- պատմում է Հայկազն ու համաձայնում լուսանկարվել: Դաշտադեմի ամենաբազմամարդ ընտանիքներից է Մեժլումյաններինը, դպրոցի 14 աշակերտներից 3-ը Մեժլումյաններից են:

Մեժլումյանների ընտանիքը Մեժլումյանների ընտանիքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խոշորացումից առաջ

 

Շարունակում ենք շրջել գյուղով, գյուղամիջյան ճանապարհները կարելի է հաղթահարել միայն ամենագնացով, ամենուրեք փլատակներ են եւ լքված տներ: Գյուղացիներն ասում են՝ 20 տարվա ընթացքում արտագաղթող մարդիկ քանդել են տներն ու որպես շինանյութ վաճառել, ստացված փողով օդանավի տոմս գնել ու անվերադարձ հեռացել:

Դաշտադեմ գյուղի լքված տները Դաշտադեմ գյուղի լքված տները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի ժամ շրջելուց հետո որոշում ենք այցելել գյուղապետարան, հատուկենտ պատահող անցորդները ցույց են տալիս գյուղապետ Մարինե Խռոյանի տունը: Բնակելի երկու տներից մեկը համայնքի ղեկավարը դարձրել է գյուղապետարան, հատուկ վարչական շենք Դաշտադեմում չկա:

Դաշտադեմի գյուղապետարանը Դաշտադեմի գյուղապետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյուղապետ դարձա չորս տարի առաջ, խնդիրները շատ էին, ես՝ մենակ: Պետությունը տարեկան 7 մլն դրամ հատկացում է տալիս, որը հերիքում է գյուղապետարանի աշխատակիցների աշխատավարձերին ու մանր-մունր ընթացիկ ծախսերին: Հազիվ կարողացել ենք ջրամատակարարման ու ճանապարհի փոսալցման հարցը լուծել: Գյուղը մանկապարտեզ չունի: Խոշորացման ծրագրով Դաշտադեմը 2017-ին կմիանա Տաշիր քաղաքին, բյուջեն արդեն մեր ձեռքում չի լինի:  Օդից կախված կմնա նաեւ դպրոցի նորոգման խնդիրը, հնարավոր է՝ փակվի»,- պատմում է Մարինե Խռոյանը:

Համայնքի ղեկավար Մարինե Խռոյանը Համայնքի ղեկավար Մարինե Խռոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դաշտադեմի հույսը՝ 14 աշակերտները

Առաջին, երկրորդ եւ չորրորդ դասարանցիները Առաջին, երկրորդ եւ չորրորդ դասարանցիները

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցը գյուղի ամենահին ու մեծ շինությունն է, կառուցվել է 1929 թվականին: Այստեղ եռուզեռ ու սմարթֆոններով վազվզող երեխաներ չես տեսնի: Երկհարկանի դպրոցում ընդամենը 14 աշակերտ է սովորում՝ եռակոմպլեկտ համակարգով: Առաջին, երկրորդ ու չորրորդ դասարանցիներն, օրինակ, միասին են սովորում: Դասաժամի 45 րոպեները ուսուցիչը բաժանում է երեք մասի: Մասնագետների պակասի պատճառով միեւնույն ուսուցիչը միանգամից մի քանի առարկա է դասավանդում: Այս տարի Դաշտադեմը երկու առաջին դասարանցի ունի:

Երկու առաջին դասարանցիները՝ Նարեկն (ձախից) ու Արտյոմը Երկու առաջին դասարանցիները՝ Նարեկն (ձախից) ու Արտյոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանը չի կարողանում հիշել, թե քանի անգամ են փորձել միջոցներ գտնել շենքը, կամ գոնե օգտագործվող երեք դասարանները վերանորոգելու համար: Բյուջեն բավականացնում է միայն վառելափայտ ու դպրոցին անհրաժեշտ պարագաներ գնելու համար:

Դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանը Դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյուղը լքողները շատ են, չենք կարողանում համոզել, պահել: Հիմնական պատճառներից մեկը դպրոցի վիճակն է, մարդիկ չեն ցանկանում իրենց երեխաներին նման կրթություն տալ: Ուսուցիչների սակավության պատճառով այս տարի առաջին անգամ կիրառեցինք եռակոմպլեկտ ուսուցման համակարգը, ինչը չի կարող բավարար կրթական մակարդակ ապահովել»,-ասում է Սերգեյ Աղաջանյանը: 

Դաշտադեմի բոլոր աշակերտները Դաշտադեմի բոլոր աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջրից էժան կաթը

 

Առավոտյան 07:30-ին Տաշիրում գործող պանրի գործարանի մեքենայով սկսում ենք շրջել գյուղում: Տաշիրցի վարորդ Արթուրը Դաշտադեմի տները մեկ առ մեկ գիտի, գիտի, թե ով քանի կով ունի, քանի լիտր կաթ է հանձնում գործարանին ու որքան վաստակում:

Կաթատար մեքենայի վարորդ Արթուրը Կաթատար մեքենայի վարորդ Արթուրը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կաթը թե չլիներ, Դաշտադեմում մարդիկ սովից կմեռնեին: Սրանով գոնե օրվա ապրուստ են հոգում, մարդ կա՝ 6-7 լիտրով է հանձնում, օրական՝ 700-800 դրամ գումար վաստակում»,- պատմում է Արթուրն ու տակառը լցնում Սամվել Ղանդիլյանի բերած կաթը:

 

Սամվելի նախիրն ամենամեծն է՝ 30 կով ունի: Ասում է՝ կաթի դիմաց մարդկանց չնչին փող են տալիս, վերջում չոր տանջանքն է մնում ու կենդանու միսը: 

Սամվել Ղանդիլյանը Սամվել Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խանութում մի լիտր ջուրը 200 դրամ արժի, մեզնից մի լիտր կաթը 120 դրամով են ընդունում:  Դուրս է գալիս՝ ջուրն անարատ կաթից թանկ է: Երկու-երեք տարի առաջ 170 դրամով էին ընդունում, հետո իջավ մինչեւ 90 դրամ, հիմա՝ 120 է: Մի կով պահելու համար գյուղացին առավոտյան 6-ից երեկոյան 9-ը քանի ժամ է գոմում ու դաշտում աշխատում, քրտինք թափում. վերջում 7 լիտր կաթ է տալիս, ստացած գումարի մի մասն էլ ձմեռվա խոտ ենք գնում ու վերջ»,- պատմեց Սամվել Ղանդիլյանը:

Արթուրն ու Սամվել Ղանդիլյանը Արթուրն ու Սամվել Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դաշտադեմում անցկացրած երկու օրերը մտածելու շատ թեմաներ են տալիս: Երբ գյուղում քանդված տներն ավելի շատ են, քան վառարաններից դուրս եկող ծխերը, իսկ դպրոցում ուսուցիչների թիվը գրեթե հավասար է աշակերտներին, հավանականությունը, թե լավագույն դեպքում 10-15 տարի հետո այս տեղանքում Դաշտադեմ անունով գյուղ կլինի, համարյա զրոյանում է:

 

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին