Դատարկության բնակիչները - Mediamax.am

exclusive
12893 դիտում

Դատարկության բնակիչները


Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց


Մեդիամաքսը ներկայացնում է Յուլիա Գրիգորյանցի «Դատարկության բնակիչները» ֆոտոպատմությունը:

 

Յուլիա Գրիգորյանց

 

1988 թվականին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը պատուհասեց Հայաստանի հյուսիսը: Այն սպանեց 25 000 մարդու: Հազարավոր մարդիկ հաշմանդամ դարձան եւ հարյուր հազարավորները մնացին անապաստան: Վնասի մեծ մասը կրեց Գյումրին` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը:

 

Քառորդ դար հետո Գյումրին ունի աղքատության ամենաբարձր ցուցանիշը երկրում`47.7%: 1988-ից քաղաքը կորցրել է բնակչության գրեթե կեսը, նաեւ` աշխատանքային միգրացիայի պատճառով: Մի քանի հազար ընտանիք դեռ բնակվում են ժամանակավոր կացարաններում` սպասելով օգնության: Նրանցից շատերը նոր բնակարանի ակնկալիք չունեն, քանի որ երկրաշարժից անմիջական տուժածներ չեն համարվում: 25 տարի անց նրանք սպասում են իրենց շենքերի բարեկարգմանը:

 

Խորհրդային տարիներին Գյումրիի ծայրամասում գտնվող հսկայական երկվորյակ հանրակացարանային շենքերից յուրաքանչյուրը տեղավորում էր 60 ընտանիք: Այսօր այստեղ ընդամենը չորս ընտանիք է ապրում: Չորս ընտանիք եւ չորս սերունդ են ծնվել ու մեծացել այս քայքայված միջանցքներում եւ փտած պատերի մեջ: Ապրելով այս դատարկությունը…Ապրելով մի անհույս ու սահմանափակ կյանք:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Կարինե` 57 տարեկան,  26 տարի ապրել է Գյումրիի ծայրամասում գտնվող լքված շենքում: Իր տան դիմաց կրակ է վառել չորացած թփերից ու ճյուղերից: «Ես այստեղ ամեն ինչ կայրեմ, ամե՛ն ինչ»,- ժպիտով բղավում է նա:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Խորհրդային տարիներին այս երկու շենքերից յուրաքանչյուրում 60 ընտանիք

էր բնակվում: Այսօր այստեղ ընդամենը չորս ընտանիք է ապրում, եւ սերունդներ, որ ծնվել ու մեծացել են այստեղ:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Շենքի մուտքի մոտ խաղում են երեխաները:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսինեն իր միակ սենյակում, 30 տարեկանում նա 5 երեխայի մայր է: Ամուսինը մի քանի օր առաջ ինքնասպանություն է գործել, եւ նա մնացել է միայնակ` առանց որեւէ աջակցության:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Վարդակ` Գործարանային 2Ա հասցեում:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Սոսե` 35 տարեկան, հարեւան երկվորյակ շենքից է: Նա դաժան ծեծի է ենթարկվել ամուսնու եւ նրա մոր կողմից, երբ իմացել են, որ երկրորդ երեխային է սպասում: Նրանք փորձել են ստիպել ազատվել երեխայից, բայց նա աղջիկ է լույս աշխարհ բերել: Վերջերս նրա ամուսինը լքել է ընտանիքը:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսինեի երեխաները, Սուրենը` 5 տարեկան, եւ Լեւոնը` 7 տարեկան, իրենց միակ սենյակում հարեւանի հետ, որն այցելել է նրանց հոր ինքնասպանությունից մի քանի օր հետո:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Խոհանոց` բնակարաններից մեկում:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Կարինե` 11 տարեկան, Լուսինեի մեծ աղջիկը, դիմադրում է մրսածությանը իրենց միակ սենյակում:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուիսնեն իր բնակարանում:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Սյուզաննան` 9 տարեկան, նստած է հին ավտոմեքենայի ժանգոտ մասերից կազմված «ապաստարանում» իրենց լքված շենքի դիմաց: 10 օր առաջ Սյուզաննայի հայրն ինքնասպանություն է գործել, ինչպես մարդիկ են ասում` պարտքերի պատճառով:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Միակ վայրը, որտեղ այս շենքերի բնակիչները կարող են շփվել:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Կարինեն մաքրում է տարածքը չորացած ճյուղերից եւ թփերից:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Սուրենն իրենց փոքրիկ բնակարանում:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսինեի երեխաները դպրոցից հետո, իրենց միակ սենյակում:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լեւոնը` Լուսինեի տղաներից մեկը:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Այս տարածքը միաժամանակ ծառայում է որպես խոհանոց, հյուրասենյակ, ննջասենյակ եւ երեխաների սենյակ:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լեւոնը նայում է իր հոր նկարին, ով ինքնասպանություն է գործել մի քանի օր առաջ:  «Ես վերցրել էի նրա բաճկոնը եւ զգացի նրա հոտը»,-ժպտալով ասում է Լեւոնը:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Սյուզաննան իրենց այցելած բարեկամի հետ:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Ալեքսը` 11 տարեկան, Սոսեի տղան, իրենց բնակարանում:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Սյուզաննան հոգատար է նոր քայլել սկսող քրոջ` Նարեի նկատմամբ:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Լուսինեն իր երեխաների հետ իրենց բնակարանում, Գյումրի: Այս սենյակում քնում են ընտանիքի բոլոր 6 անդամները:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանց

Գործարանային 2Ա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին