Հայաստանի մեռնող գյուղերը. Լեռնագյուղ - Mediamax.am

exclusive
9976 դիտում

Հայաստանի մեռնող գյուղերը. Լեռնագյուղ


Տնական կարագի պատրաստումը
Տնական կարագի պատրաստումը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեռնագյուղը քանդված շինությունները
Լեռնագյուղը քանդված շինությունները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինասյանների հացահատիկի ամբարը
Մինասյանների հացահատիկի ամբարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Մարտիրոսյանը
Լուսինե Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սբ. Հովհաննես եկեղեցին
Սբ. Հովհաննես եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սբ. Հովհաննես եկեղեցին
Սբ. Հովհաննես եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի հին գերեզմանատունը
Գյուղի հին գերեզմանատունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հմայակ Մարտիրոսյանը
Հմայակ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հմայակ Մարտիրոսյանը
Հմայակ Մարտիրոսյանը
Մարտիրոսյանների տունը
Մարտիրոսյանների տունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշ Մարտիրոսյանը
Լուկաշ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշ Մարտիրոսյանը
Լուկաշ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Մարտիրոսյանը
Լուսինե Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե (ձախից) եւ Հայկուշ Մարտիրոսյանները
Լուսինե (ձախից) եւ Հայկուշ Մարտիրոսյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Կաթը մթերող մեքենան
Կաթը մթերող մեքենան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրանտ եւ Զոհրապ Մինասյանները
Հրանտ եւ Զոհրապ Մինասյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրանտ Մինասյանը
Հրանտ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեռնագյուղ համայնքի համայնապատկերը
Լեռնագյուղ համայնքի համայնապատկերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեռնագյուղ համայնքի ցուցանակը
Լեռնագյուղ համայնքի ցուցանակը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Հայաստանի մեռնող գյուղերը» շարքը` այս անգամ այցելել ենք Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Լեռնագյուղ համայնք:

 

Գյուղի մասին

 

Հեռավորությունը Երեւանից՝ 146 կմ

Բնակչությունը՝  13 մարդ

Համայնքների խոշորացման ծրագրով միացել է Սարապատ համայնքին

Լեռնագյուղ համայնքի ցուցանակը Լեռնագյուղ համայնքի ցուցանակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեռնագյուղ հասնելու ամենահեշտ ճանապարհը Երեւանից Գյումրի, Գյումրուց՝ Աշոցք գյուղ գնացող որեւէ տաքսի գտնելն է: Հիմնական բարդությունը սկսվում է Գյումրու եւ Աշոցքի մեջտեղում ընկած Թորոսգյուղ բնակավայրից: Լեռնագյուղ տանող ճանապարհը անցնում է Թորոսգյուղի միջով, հիմնական մայրուղուց հեռու է 4-5 կիլոմետր: Այնտեղ կարելի է հասնել կամ սեփական մեքենայով, կամ ոտքով (անհարթ, գրունտային ճանապարհը շատ տաքսիներ չեն համաձայնում անցնել: Ասֆալտ այս հատվածում երբեւէ չի եղել):

Լեռնագյուղ համայնքի համայնապատկերը Լեռնագյուղ համայնքի համայնապատկերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի պատմությունը, ինչպես եւ Շիրակի մարզի շատ այլ բնակավայրերում՝ բաժանվում է երկու մասի՝ մինչեւ երկրաշարժը եւ երկրաշարժից հետո: Երկրաշարժից մեկ տարի անց գյուղում շուրջ 15 նոր տուն է կառուցվում, 1989-ին գյուղում 18 ընտանիք էր ապրում: 27 տարի անց Լեռնագյուղում 3 ընտանիք է մնացել:

 

Կարճ զրույց սուրճի սեղանի շուրջ 

Լուսինե (ձախից) եւ Հայկուշ Մարտիրոսյանները Լուսինե (ձախից) եւ Հայկուշ Մարտիրոսյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի առաջին երկու տներում ապրում են Մարտիրոսյան եղբայրները՝ Հմայակն ու Նիկոլը: Մինչեւ տղամարդիկ դաշտից կվերադառնան տուն՝ նրանց կանայք՝ Լուսինեն ու Հայկուշը, սուրճ են պատրաստում, պատմում առօրյա հոգսերի ու Լեռնագյուղի մասին:

 

Լուսինե

 

«Արդեն 25 տարուց ավելի է՝ հարս եմ այս գյուղում: Գյուղից մարդկանց հեռանալու հիմնական պատճառը հիմնական ճանապարհից կտրված լինելն ու դպրոցի բացակայությունն է: Ոչ մեկ հաճույքով չի գնացել գյուղից, ում հիշում եմ՝ դժվարություններից ու հոգսերից դրդված է հեռացել»:

Լուսինե Մարտիրոսյանը Լուսինե Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատերը տեղափոխվեցին Գյումրի ու Երեւան, մի մասն էլ՝ արտասահման: Երեխաների ուսումը միշտ էլ կարեւոր է, մարդիկ չեն ցանկանում ամեն օր կտրել Թորոս-Լեռնագյուղ ճանապարհը, նախընտրում են տեղափոխվել: Որդիներս դպրոցական տարիներին Գյումրիում են ապրել, հետո նորից վերադարձել գյուղ»:

 

Հայկուշ

 

«Նիկոլը (ամուսինը) երեք տարի ամեն օր երեխաներին տարավ Թորոս: Լինում էր՝ բուքը փակում էր ճանապարհը, գրկած էին տանում դպրոց, ժամերով մնում ճանապարհին: Դժվար էր ամեն օր տանել-բերելը, տեղափոխեցինք Գյումրի, մինչեւ ավարտեցին: Հիմա էլ քաղաքում են ապրում, էստեղ ոչ աշխատանք կա, ոչ ապրուստի միջոց: Երեք թոռ ունեմ արդեն, միայն ամառներն եմ տեսնում, Նոր տարուն ու տոնից տոն: Լացով գալիս, լացով գնում են, շատ են սիրում գյուղը»:

 

Լեռնագյուղի առաջին ու վերջին գյուղապետը

Հմայակ Մարտիրոսյանը Հմայակ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրճին քիչ ուշ միանում է նաեւ տանտերը` Հմայակ Մարտիրոսյանը, ով 1991-ից մինչեւ 2016-ի հոկտեմբեր Լեռնագյուղ համայնքի ղեկավարն էր: Համայնքների խոշորացման ծրագրով գյուղը 14 հարակից համայնքների հետ միավորվել է ու ստացել բնակավայրի կարգավիճակ Սարապատ համայնքի կազմում:  Հմայակին հարցնում եմ համայնքների խոշորացման մասին, ի՞նչ է տալու գյուղին, ի՞նչ սպասելիքներ ունեն:

Մարտիրոսյանների տունը Մարտիրոսյանների տունը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խոշորացումը թե' լավ է, թե' վատ: Գյուղը զրկվել է պետության հատկացրած դոտացիայից, որով էլի ինչ-որ բան կարողանում էինք անել: Հուսով եմ` Սարապատ համայնքի բյուջեից մեր գյուղին էլ բաժին կհասնի, կկարողանանք ընթացիկ հարցեր լուծել էս երեք տան համար: Գյուղի հիմնական խնդիրը ցրտաշունչ ձմռանը ճանապարհը բաց պահելն է: Իմ գյուղապետ եղած ժամանակ մեկ օրից ավելի ճանապարհը փակ չի մնացել, հատուկ տեխնիկան եկել մաքրել է: Հիմա էլ հույս ունենք այդպես կշարունակվի»,- պատմում է Հմայակ Մարտիրոսյանը:

 

Արտագաղթի Այբ-ն ու Բեն-ը

Լեռնագյուղը քանդված շինությունները Լեռնագյուղը քանդված շինությունները

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ հարցնում եմ գյուղից արտագաղթի պատճառների մասին` Հմայակը հին մի ասացվածք է հիշում ու դրանով սկսում խոսքը:

 

«Տղա ջան, խելացի մարդը հաց ման կուգա, անխելք մարդը` հայրենիք:  Շատ տեղերում հաց կգտնես, բայց քո հողն ու ջուրը, պապիդ ու հորդ գերեզմանը ուրիշ տեղ դժվար գտնես: Ամեն գնացած ընտանիք իր պատճառն է ունեցել, ոչ մեկին չեմ կարող մեղադրել: Դժվար է ճանապարհից կտրված էս գյուղում, էս սարերում ընտանիք պահել, երեխա մեծացնել»:

Կաթը մթերող մեքենան Կաթը մթերող մեքենան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կաթը շատ էժան են ընդունում` լիտրը 120 դրամով, միսն էլ գալիս մեզանից կոպեկներով առնում, մի քանի ձեռք պտտացնելուց հետո երկու անգամ թանկ քաղաքում վաճառում են: Մեր աճեցրած հացահատիկն էլ առանձնապես մրցունակ չէ ռուսական էժան հացահատիկի համեմատ: Մնացել ենք երեք ծուխ, դժվար էլ հեռանանք այստեղից, չնայած հնարավորություն միշտ էլ կա,- ասում է Հմայակը,- Դպրոցի բացակայությունը դատարկեց գյուղը, հայրս էլ, ես էլ, երեխաներս էլ նույն ճամփան ենք անցել` գյուղում ապրել ենք մինչեւ 7 տարեկանը, հետո դպրոց գնացել կողքի գյուղում կամ Գյումրիում, դպրոցն ավարտելուց հետո վերադարձել գյուղ մինչեւ մեր երեխաները դառնան դպրոցահասակ, ու այդպես շարունակ»:

Հմայակ Մարտիրոսյանը Հմայակ Մարտիրոսյանը

 

«1992-ին տարրական դպրոց էինք բացել գյուղում, ուսուցչուհին Թորոսգյուղից գալիս էր ամեն օր: Մի քանի տարի հետո աշակերտների բացակայության պատճառով փակեցինք»:

 

Պատրաստվելով 6-ամսյա ձմռանը

 

Տարին բարձրլեռնային այս բնակավայրերում երկու եղանակ ունի՝ ամառ եւ ձմեռ՝ վեցական ամիս: Ձմեռը սկսվում է նոյեմբերի սկզբից ու տեւում մինչեւ ապրիլի վերջ: Մեր այցելության օրերին արդեն սկսել էին նախապատրաստվել տարվա «ամենաերկարատեւ միջոցառմանը»: Կանայք ամբարում են պետքական ամեն բան` կարագ, միս, բանջարեղեն, մեղր, միրգ ու ձմռանն անհրաժեշտ այլ մթերք:

 

Տիկին Լուսինեն պատրաստում է Շիրակում ամենահայտնի պանիրը` չեչիլը: Կաթը մի քանի ժամ մնում է կրակի վրա, մինչեւ ձեւավորվում է պանրի ավանդական այս տեսակը: Ասում են` ծանր աշխատանքի արդյունքը ձմռանն է երեւում:

Լուսինե Մարտիրոսյանը Լուսինե Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի ժամ քամվելուց հետո պանիրը կարասների մեջ թաղում են հողում: «Աղը ուտելուց» հետո պանիրը ստանում է վերջնական համն ու կանաչավուն գույնը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ոչ պակաս բարդ է նաեւ տնական կարագի պատրաստումը: Երկաթե ինքնաշեն սարքը հազարավոր պտույտներ է գործում` փոխարինելով ավանդական խնոցուն: 

Տնական կարագի պատրաստումը Տնական կարագի պատրաստումը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի «երիտասարդությունը»

Լուկաշ Մարտիրոսյանը Լուկաշ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի երիտասարդները երկուսն են` Արթուրն ու Լուկաշը` Հմայակի որդիները: Այցելության ժամանակ գյուղում միայն Լուկաշն էր, ով հրաժարվում էր լուսանկարվել ու թաքնվում էր մեր օբյեկտիվից:

Լուկաշ Մարտիրոսյանը Լուկաշ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անասուններին կերակրելուց հետո Լուկաշը մեզ տարավ գյուղի հնությունները տեսնելու:

 

«Էս փոքր գյուղում երեք հին գերեզմանատուն, մի դամբարանադաշտ ու 19-րդ դարի եկեղեցի կա: Մեր գյուղացիները ամեն ինչ սրբությամբ պահել-պահպանել են, մեզ են փոխանցել, մենք էլ տեր ենք կանգնելու մինչեւ վերջ»,- ասում է Լուկաշն ու մեզ բերում 1866-ին վերակառուցված Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ:

Սբ. Հովհաննես եկեղեցին Սբ. Հովհաննես եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախորդ տարի եկեղեցու տանիքը չի դիմացել տեղացած առատ ձյան ծանրությանը ու փլվել է: Վերակառուցումը մեծ միջոցներ է պահանջում, իսկ հովանավորներ դեռ չեն գտնվել:

Սբ. Հովհաննես եկեղեցին Սբ. Հովհաննես եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Գերեզմանատունը գյուղի` հարյուրամյակներ ձգվող պատմության լուռ վկան է: Գերեզմանաքարերը թվագրվում են 19-րդ դարի կեսերից մինչեւ մեր ժամանակները:

Գյուղի հին գերեզմանատունը Գյուղի հին գերեզմանատունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հացահատիկ, որ պետք չէ ոչ մեկին

Հրանտ եւ Զոհրապ Մինասյանները Հրանտ եւ Զոհրապ Մինասյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինասյանների բակում միանգամից մի քանի գյուղտեխնիկա է կայանած, բոլորն էլ` խորհրդային ժամանակների: Ասում են` ավելի շատ ժամանակ ծախսում ենք նորոգելու, քան շահագործելու վրա. հին է, չի դիմանում սարուձորին: 

Հրանտ Մինասյանը Հրանտ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արդեն հավաքել ենք դաշտերից բերքը` հաճար, կտավատ, գրեչկա, վարսակ, մի քանի հեկտար ցանել, մշակել ամբարել ենք, ո՞ւմ է պետք: Չենք կարողանում իրացնել, չեն առնում, ալրաղացները չեն ընդունում, ոչ մեկին պետք չէ: Վերջում էլի պետք է փոխանակենք այլ ապրանքի հետ, կամ էլ լցնենք հավի, խոզի դիմացը»,- պատմում է ընտանիքի հայրը` Հրանտ Մինասյանը ու էլի ձեռքը վերցնում գործիքները` որդու` Զոհրապի հետ խարխուլ տրակտորը նորոգելու: 

Մինասյանների հացահատիկի ամբարը Մինասյանների հացահատիկի ամբարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ գյուղից հեռանում էինք, մեզ հարցրին, թե ինչպես կարող են գտնել հոդվածը համացանցում: Ասացինք, որ շարքը կոչվում է «Հայաստանի մեռնող գյուղերը»… վիրավորվեցին: «Մեր գյուղը մեռնող չէ, դեռ մարդ կա էստեղ ապրող, ու էլի են գալու ապրելու, դեռ վերադառնալու են իրենց տները»,-ասացին: Շարքի անունը փոխել չենք կարող, բայց հայցում ենք լեռնագյուղցիների ներողամտությունը: 

 

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին