Ընտրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանն ու կարգախոսը - Mediamax.am

12977 դիտում

Ընտրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանն ու կարգախոսը


Լուսանկարը` Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան է ընտրվել անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոս`«Հիշում եմ եւ պահանջում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպման արդյունքները:

 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբն անց է կացրել երկու փուլից բաղկացած մրցույթ, որին ներկայացվել են տասնյակ աշխատանքներ: Հանձնաժողովը հաստատել է այս խորհրդանիշը: Անմոռուկ ծաղիկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը` չմոռանալ, հիշել եւ հիշեցնել: Այդ է պատճառը, որ ընտրել ենք անմոռուկը: Այս խորհրդանշանն օգտագործվելու է 2015թ. ամբողջ ընթացքում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

 

Նրա խոսքերով, ընտրված «Հիշում եմ եւ պահանջում»-ը անհատականացված կարգախոս է, որն արտացոլում է  հայ ընտանիքների վերապրած ողբերգության պատմությունը եւ այն պահանջը, որը հայ ժողովուրդը ներկայացնում է համայն աշխարհին:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների,  խորհրդանշանի եւ կարգախոսի մասին ավելին` տեսանյութում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին