Փաթի Սմիթը «Կարապներ» է նվիրել Արտավազդ Փելեշյանին - Mediamax.am

exclusive
8652 դիտում

Փաթի Սմիթը «Կարապներ» է նվիրել Արտավազդ Փելեշյանին


Լուսանկարը` cartier.com

Լուսանկարը` cartier.com

Լուսանկարը` cartier.com

Լուսանկարը` cartier.com

Լուսանկարը` cartier.com


Մինչ Երեւանում ընթանում էր «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը, Փարիզում կայացավ եզակի միջոցառում, որը Երեւանում կարծես աննկատ մնաց:

 

Հուլիսի 10-ին ժամանակակից արվեստի Կարտյե հիմնադրամում (Fondation Cartier pour l’art contemporain) տեղի ունեցավ լեգենդար երաժիշտ եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթի հեղինակած «Կարապներ» ստեղծագործության պրեմիերան, որը նա նվիրել է անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

 

Փաթի Սմիթը գրել է «Կարապները»՝ ոգեշնչվելով «Բնակիչները» ֆիլմից, որը Փելեշյանը նկարահանել էր 1970 թվականին:

 

Անվանի ռեժիսորը ներկա էր պրեմիերային:

 

67-ամյա Փաթի Սմիթը ռոքի լեգենդներից է, նրան համարում նաեւ փանք-ռոքի հիմնադիրներից մեկը: Rolling Stone ամսագիրը Փաթի Սմիթին ընդգրկել է բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների  ցուցակում:

 

Մայիսի 10-ից Փելեշյանի «Մեր Դարը» ֆիլմը ամեն օր (բացի երկուշաբթի օրերից) ցուցադրվում է ժամանակակից արվեստի Cartier հիմնադրամում: Ցուցադրությունը կընթանա մինչեւ օգոստոսի 24-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին