Արկադի Տեր-Թադեւոսյանն առաջարկում է կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանին - Mediamax.am

8408 դիտում

Արկադի Տեր-Թադեւոսյանն առաջարկում է կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանին


Արկադի Տեր-Թադեւոսյանը
Արկադի Տեր-Թադեւոսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն այսօր ասել է, որ հայկական կողմը պետք է «կանխարգելիչ հարվածներ» հասցնի Ադրբեջանին, որպեսզի չեզոքացնի Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի մշտական լարումը:

«Ես բնավ ռազմական գործողությունների վերսկսման կոչ չեմ անում: Որպես ռազմական մասնագետ, ես առաջարկում եմ հասցնել ճիշտ մտածված, նպատակային հարվածներ եւ գրավել շփման գծում բարձրադիր դիրքերը: Եթե մենք դա չանենք, ապա ադրբեջանական կողմը մշտապես լարելու է իրավիճակը շփման գծում»,- ասել է Արկադի Տեր-Թադեւոսյանը:

 

Կոմանդոսի խոսքերով, Ադրբեջանը, պարբերաբար դիվերսիոն գործողություններ կազմակերպելով, փորձում է լարվածության մեջ պահել հայ հասարակությանը, մինչդեռ իրականում հակառակորդի զինված ուժերը պատրաստ չեն ռազմական գործողություններին, եւ դա են վկայում սահմանային վերջին միջադեպերը:

 

«Որպես ռազմական գործիչ, ես ճիշտ չեմ համարում նստելն ու սպասելը, թե Ադրբեջանը երբ կձեռնարկի հերթական դիվերսիան: Պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Այսօրվա տեխնիկական միջոցները եւ տեղանքի մեր իմացությունը թույլ են տալիս դա անել»,- ասել է նա:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին