Սեյրան Օհանյանը Արիության դաս է անցկացրել Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում - Mediamax.am

5137 դիտում

Սեյրան Օհանյանը Արիության դաս է անցկացրել Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ նոր ուսումնական տարվա սկիզբն այսօր դիմավորել են Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում:

Իր ելույթում նախարարը, մասնավորապես, ասել է. «Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների: Անկասկած, այսօր մեզանից յուրաքանչյուրը հիշում է այն օրերը, երբ ինքն է սովորել դպրոցում: Թվում է, թե դպրոցն ավարտելուց հետո մենք ընդմիշտ հեռանում ենք այնտեղից: Սակայն ամեն մի ժամանակահատվածում մենք կապ ենք ունեցել դպրոցների հետ: Դպրոցներում ստացած գիտելիքների շարունակականությունն է, որ յուրաքանչյուր մարդու հաջողություններ է բերում իր հետագա ողջ կյանքի ընթացքում: Գիտելիքահենք գործունեության շնորհիվ է նաեւ, որ կարողանում ենք խելացի պաշտպանություն իրականացնել: Ուզում եմ նաեւ հավաստիացնել, որ ինչպես այսօրվա օրն է խաղաղ, այնպես էլ մնացած բոլոր օրերը հայկական բանակը պարտավորվում է խաղաղ երկինք, խաղաղ արարում ապահովել հայ ժողովրդի, հայ մանուկների համար»:

 

Կարեւորելով բանակ-դպրոց կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում` Սեյրան Օհանյանը նշել է նաեւ, որ ներկայումս հանրապետության բոլոր դպրոցները կցված են զինված ուժերի զորամասերին, աշակերտները պարբերաբար հանդիպումներ են ունենում զինված ուժերի ներկայացուցիչների հետ, ծանոթանում բանակի եւ ծառայության պայմաններին: 

 

Կրթօջախի բակում կազմակերպված տոնական միջոցառումից հետո Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան մյուս հյուրերը ծաղիկներ են դրել Աշոտ Նավասարդյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետեւ շրջայց են կատարել դպրոցում, եղել Աշոտ Նավասարդյանի թանգարանում, ՆԶՊ դասասենյակներում:

 

Սեպտեմբերի 1-ը հանրապետության համար 196 դպրոցում նշանավորվեց նաեւ Արիության դասով, որն անցկացրեց անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` աշակերտներին ներկայացնելով ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ դրվագներ Արցախյան ազատամարտի տարիներից: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու ցանկացած մարտական խնդիր եւ արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին