Լիտվայի դեսպանատունը նախաձեռնել է երեխաների անվտանգ երթեւեկությանն ուղղված ծրագիր (ֆոտոշարք) - Mediamax.am

exclusive
7708 դիտում

Լիտվայի դեսպանատունը նախաձեռնել է երեխաների անվտանգ երթեւեկությանն ուղղված ծրագիր (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ, այսօր անվտանգ երթեւեկությանը նվիրված միջոցառում-դասընթաց է անցկացրել Երեւանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում:

Միջոցառման նպատակը դպրոցի աշակերտներին անվտանգ երթեւեկության կանոններին ծանոթացնելն էր, որի ընթացքում դեսպանատան նախաձեռնությամբ առաջին դասարանցիներին բաժանվել են անվտանգության լուսարձակ գոտիներ:

 

Լուսարձակող գոտիները երեխաներին թույլ կտան ճանապարհներին լինել տեսանելի եւ ապահով` ճանապարհատրանսպորտային պատահարի ռիսկի տեսանկյունից:

 

«Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված միջոցառման հիմնական առաքելությունն է դպրոցի սաներին հասցնել ապահով ու անվտանգ երթեւեկության կանոններից օգտվելու գաղափարը», - ասել է դպրոցի տնօրեն Մարիամ Խաչատրյանը:

 

«Ճանապարհային պատահարների նվազեցման, հատկապես` դրանցում երեխաների մահացության դեպքերի պակասեցման ուղղությամբ Լիտվան մեծ փորձ ունի»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Լիտվայից եկած փորձագետ Էգլե Նամանիտեն:

 

«Լիտվայում իրազեկման աշխատանքները մեծ արդյունք են տվել, անգամ հանրային տրանսպորտում ամեն օր տեսահոլովակներ են պտտվում ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ, ինչը հետիոտնին, հատկապես` երեխաներին, ավելի զգոն է դարձնում»,- ասել է Էգլե Նամանիտեն:

 

Դասընթացի ժամանակ ներկայացվել են այն հիմնական ու առաջնային գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հետիոտնին փողոցն անցնելիս` ուշադիր լինել, հանել ականջակալներն ու առավելագույն զգոնություն ցուցաբերել:

 

«Այն մեկ տարվա ընթացքում, որ աշխատում եմ Հայաստանում, համոզվել եմ, որ մի շարք ոլորտներում կարող ենք Հայաստանի հետ խորը համագործակցություն ծավալել: Անվտանգ երթեւեկության գաղափարի տարածումն ու մեր ունեցած փորձի ներկայացումը այդ ուղղություններից մեկն է»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Էրիկաս Պետրիկասը:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ տրանսպորտի նախարարությանն ու ճանապարհային ոստիկանությանը, որոնք հավանություն են տվել գաղափարին:

 

«Սա  դեռեւս առաջին քայլն է: Մեր ցանկությունն է, որ այս ծրագիրը տարածվի Հայաստանի բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզներում՝ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Լիահույս եմ, որ ծրագիրը շարունակելու ցանկությունը ավելանալու է շատերի մոտ, իսկ այդ ճանապարհին գտնելու ենք գաղափարակիցներ` ծրագրի ընդլայնման համար»,- նշել է Էրիկաս Պետրիկասը:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության, կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, որոնք կարեւորել են Լիտվայի դեսպանատան նախաձեռնությունն ու շնորհակալություն են հայտնել կարեւոր միջոցառման մեկնարկի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին