Էբոլա վիրուսի ներթափանցումը կանխելու համար ուժեղացվել է հսկողությունը սահմանային անցակետերում - Mediamax.am

3474 դիտում

Էբոլա վիրուսի ներթափանցումը կանխելու համար ուժեղացվել է հսկողությունը սահմանային անցակետերում


Լուսանկարը` http://pirveliradio.ge


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Էբոլա վիրուսի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացվել է հսկողությունը Հայաստանի պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։

Մասնավորապես, տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։

 

Նախարարությունը տեղեկացնում է, որ ձեռք է բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար, իսկ բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։

 

Առողջապահության նախարարությունը գյուղատնտեսության նախարարությանն առաջարկել է արգելել վայրի կենդանիների մուտքը Հայաստան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին