Առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում - Mediamax.am

1448 դիտում

Առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արեւելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրեւի:

 

Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին