Օձունի եկեղեցու գմբեթը վերանորոգվել է ավանդական եղանակով (ֆոտոշարք) - Mediamax.am

exclusive
2827 դիտում

Օձունի եկեղեցու գմբեթը վերանորոգվել է ավանդական եղանակով (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, բանվորները քանդում են տախտակամածերը: Մինչ այս պահը 260 մլն դրամ է ծախսվել: Շինարարության որակին հետեւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իսկ ճարտարապետական տեսքին՝ Մշակույթի նախարարությունը:

 

Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ մանրակրկիտ եւ բծախնդիր աշխատանք է տարվել:

 

«Գմբեթը շատ լավ ամրակայված է, ճոպաններով է ձգված, մետաղական ամրաններ չկան: Բարդ կրաշաղախ է օգտագործվել՝ ավանդական եղանակով, տանիքի ծածկասալերն էլ ձեռքի աշխատանք են: Քարերն իրար մեջ դասավորված են, որ արանքներից ջուր չլցվի, հորիզոնական դրված քարերն ամբողջական են: Քիվերը քանդել, վերաշարել են»,- ներկայացրել է Տեր Վրթանեսը:

     

Եկեղեցին վերանորոգվել է տեղական՝ դեղնաշականակագույն ֆելզիտ քարով, որի հանքը Օձունից 11 կմ հեռավորության վրա է: Օձունի վանքը ժամանակին այս քարով են կառուցել:

 

Աշխատանքները մեկնարկել են 2 տարի առաջ: Այս փուլի համար նախատեսված է եղել 18 աշխատանքային ամիս, որն ավարտին կհասնի 5 ամսից: Տեր Վրթանեսը կարծում է, որ եթե փոփոխություններ չլինեն, այս փուլի աշխատանքները կավարտվեն ժամանակին:

 

Եկեղեցուց 10 մետր հյուսիս գտնվող 5-6-րդ դարերի կոթողի վերեւի երեք շարքը եւս վերանորոգված է, որպեսզի անձրեւաջրեր չթափանցեն:

 

«Մնում են ներսի աշխատանքները: Կոթողի դեղնականաչավուն ֆելզիտից սյուները տեղում պահելու կամ Հայաստանի պատմության թանգարան տեղափոխելու հարց կա. գիտխորհուրդը ինչ որոշի, մենք դեմ չենք լինի: Կուզենք, իհարկե, մնան տեղում, բայց եթե որոշեն տեղափոխել, պիտի նախ պատճենները դրվեն»,- ասել է Օձունի հոգեւոր հովիվը:

 

Տեր Վրթանեսը նաեւ հայտնել է, որ տարածքից ու պատերի միջից շինարարության ընթացքում արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել, որոնց պատշաճ ցուցադրությունը կկազմակերպեն եկեղեցու տարածքում:

 

«Վստահ ենք, որ այցելուները կարող են այդ արժեքները տեղում տեսնել, դրանք չպետք է կտրվեն միջավայրից եւ տեղափոխվեն: Ունենք 4-5-րդ դարի կավեղեն, քանդակներ, խաչերի բեկորներ, 5-րդ դարի թեւավոր խաչ, 4-րդ դարի քանդակի կտոր: Եկեղեցու արտաքին պատերին խաչեր են բացվել: Խորանի ստորին հատվածում՝ հատակին, բացվել է մեկ այլ կառույցի մաշված հիմք: Ենթադրվում է, որ հետնախարիսխից վերեւ այստեղ եղած ավելի հին շինության մուտքն է եղել»,- պատմել է քահանան:

 

Եկող տարի կսկվեն եկեղեցու արտաքին սյունաշարերով սրահների, բակի ջրահեռացման եւ բարեկարգման աշխատանքները:

 

«Գավիթի արտաքին պատերը սովետական ժամանակաշրջանում վերանորոգել են, բայց քանի որ սխալ քար են օգտագործել, չի ձուլվել, աշխատանքների ընթացքում դա եւս կփոխվի»,- հավելել է Տեր Վրթանեսը:

 

Վերանորոգման ֆինանսավորումը «Հովհան Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջոցներով է կատարվում, մեծ նվիրատվություն է արել օձնեցի մոսկվայաբնակ բարերարը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ հեղինակի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին