Գյումրեցի մեկ անօթեւան ընտանիքին բնակարան՝ մեկ բացիկով - Mediamax.am

exclusive
1929 դիտում

Գյումրեցի մեկ անօթեւան ընտանիքին բնակարան՝ մեկ բացիկով


Լուսանկարը` 1 բացիկ, 1 բնակարան ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` 1 բացիկ, 1 բնակարան ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` 1 բացիկ, 1 բնակարան ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` 1 բացիկ, 1 բնակարան ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` 1 բացիկ, 1 բնակարան ֆեյսբուքյան էջից


Մայր Աթոռի Գյումրիի Յոթ վերք եկեղեցու բարեգործական ջոկատն արդեն երկրորդ տարին նախաձեռնել է «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրը, որի ավարտին բնակարանային հերթացուցակում չհաշվառված եւս մեկ ընտանիքի համար բնակարան կգնեն: 

 

Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին: 400 դրամ արժողությամբ 13 հազար բացիկներից 3 հազարն արդեն վաճառվել է եւ հավաքվել է 3 հազար ԱՄՆ դոլար գումար:

 

«Մասնակցում են մի շարք կազմակերպություններ, դպրոցներ, անհատներ, պետական եւ ոչ պետական կառույցներ: Բացիկները ծրագրի մեկնարկին հիմնականում համալսարաններում են վաճառվել, հետո արդեն տարածվել տարբեր քաղաքներում»,- Մեդիամաքս-ին ասել է ծրագրի պատասխանատու Հայկարամ Դրմեյանը:

 

Նա նշել է, որ ֆրանսիական մի ակումբ 1000 բացիկ է գնել, ակցիային միացել են հայտնի մարդիկ, ովքեր կոչ են արել մասնակցել բարեգործությանը. «Մեզ է միացել «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, ճանաչված ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, հայտնի դերասաններ, համալսարանների ռեկտորներ: Ակնկալում ենք, որ այս տարի եւս կիրականացվի ծրագիրը, հատկապես որ բավական մեծ թափ է ստանում»:

 

«Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրում ներառվում են բազմազավակ ընտանիքներ, որոնք ապրում են վագոն-տնակներում եւ բնակարան ստանալու ցուցակներում ընդգրկված չեն: Նախաձեռնողները համագործակցում են Գյումրու քաղաքապետարանի, մարզպետարանի, “Շիրակ Կենտրոն” եւ այլ հասարակական կազմակերպությունների հետ, որտեղից էլ վերցնում են տվյալները:

 

«Եթե ընտանիքը ցուցակներում չկա, այցելում ենք, կարիքների գնահատում ենք անում, որից հետո ներառում ենք մեր ակցիայի ցուցակում: Հետո արդեն վիճակահանությամբ է որոշվում, թե կոնկրետ որ ընտանիքը կստանա»,- մանրամասնել է ծրագրի պատասխանատուն:

 

Նա ասել է, որ գումարների հավաքման գործընթացն ուզում են հնարավորինս շուտ կազմակերպել, որպեսզի երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին, ընտանիքը ստանա բնակարանը:

 

Հավելենք, որ նախորդ տարի բնակարան գնելու համար հավաքվել է 13 500 ԱՄՆ դոլար: Բնակարանը գնել են Գյումրու նորակառույց Մուշ թաղամասում, իսկ տան տերերը անօթեւան ընտանիքին նվիրել են իրենց գույքը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին