Աշխարհի թշվառ երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը - Mediamax.am

9680 դիտում

Աշխարհի թշվառ երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը


Լուսանկարը` http://img.aktuality.sk/


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհի թշվառ երկրների համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Այս մասին են վկայում ամերիկյան հետազոտական Կատո ինստիտուտի (Cato Institute) կայքում հրապարակված “Աշխարհի թշվառ երկրներ” 2013թ. վարկանիշի տվյալները:

 

109 երկրներից բաղկացած վարկանիշում առաջատար է Սիրիան, նրան հաջորդում են Վենեսուելան, Սուդանը, Իրանը, Սան-Տոմե եւ Պրինսիպին, Յամայկան, Սերբիան, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան: Տասնյակը եզրափակում է Հայաստանը:

 

Հայաստանի՝ վարկանիշի 10-րդ հորիզոնականում ընդգրկվելուն նպաստող ամենամեծ գործոն է համարվել գործարզկության բարձր ցուցանիշը:

 

Համեմատության համար նշենք, որ Վրաստանը աղյուսակում զբաղեցրել է 24-րդ, Ադրբեջանը՝ 38-րդ, Թուրքիան՝ 27-րդ հորիզոնականը:

 

Վարկանիշը կազմել է Ջոն Հոփկինսի համալսարանի Կիրառական տնտեսագիտության, համաշխարհային առողջության եւ բիզնես նախաձեռնությունների ուսումնասիրման  ինստիտուտի համահիմնադիր, պրոֆեսոր Սթիվ Հենքը:  

 

“Յուրաքանչյուր երկիր ձգտում է նվազեցնել գնաճը, գործազրկությունը եւ վարկավորման տոկոսադրույքները՝ փորձելով բարձրացնել մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մակարդակը: Մեկտեղելով գործազրկության, գնաճի մակարդակները եւ վարկավորման տոկսադրույքերը՝ ես կազմել են թշվառ երկրների վարկանիշը”,- նշել է պրոֆեսորը:     

 

Վարկանիշի ստեղծման համար կիրառվել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին