System of a Down-ը ապրիլի 23-ին համերգ կտա Երեւանում - Mediamax.am

15965 դիտում

System of a Down-ը ապրիլի 23-ին համերգ կտա Երեւանում


Լուսանկարը` http://www.ratconcerts.com


Երեւան: Մեդիամաքս: System of a Down ռոք-խումբը համերգ կտա Երեւանում 2015 թ.-ի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից մեկ օր առաջ:

Խմբի պաշտոնական կայքում նշվում է, որ համերգը կկայանա Wake Up The Souls համերգային տուրի շրջանակում:

 

Համերգը կկայանա Հանրապետության հրապարակում եւ բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

 

Սա կլինի աշխարհահռչակ ռոք-խմբի առաջին ելույթը Հայաստանում: Տարբեր տարիներին Հայաստանում համերգներով հանդես էր եկել խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին