Հայաստանը կարող է ամբողջությամբ կասեցնել ՄԻԱՎ-ը մինչեւ 2020թ.-ը - Mediamax.am

7845 դիտում

Հայաստանը կարող է ամբողջությամբ կասեցնել ՄԻԱՎ-ը մինչեւ 2020թ.-ը


Լուսանկարը` Մեդիամաքս

Վինեյ Սալդանան եւ Վերա Բրեժնեւան
Վինեյ Սալդանան եւ Վերա Բրեժնեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Վինեյ Սալդանան եւ Վերա Բրեժնեւան
Վինեյ Սալդանան եւ Վերա Բրեժնեւան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերա Բրեժնեւան
Վերա Բրեժնեւան

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մինչեւ 2020թ.-ը կարող է ամբողջությամբ կասեցնել ՄԻԱՎ-ի համաճարակը:

Այս մասին այսօր Երեւանում ասել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան:

 

Վինեյ Սալդանան Հայաստան այցելում է առաջին անգամ: Նրան ուղեկցում է  երգչուհի եւ դերասանուհի, Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնեւան:

 

«ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ-ի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած ցուցանիշները տպավորիչ են: Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որին չի սպառնում համաճարակի տարածման մեծ վտանգը:  Ձեր երկիրը մեծ աշխատանք է տանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման ուղղությամբ: Վստահ եմ, որ Հայաստանի պարագայում հնարավոր է կասեցնել համաճարակը մինչեւ 2020 թ.-ը»,- ասել է տարածաշրջանային տնօրենը:

 

Հայաստանում ՄԻԱՎ-ի դեպքերի գրանցումը սկսվել է 1988 թ.-ից եւ մինչեւ 2014թ. հոկտեմբերը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012-2013 թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 %-ը պայմանավորված են միգրացիայով:

 

Հայաստանում ներկայումս ՄԻԱՎ վարակով ապրում է շուրջ 3700 մարդ:

 

«Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածման հիմնական պատճառը աշխատանքային միգրացիան է: Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ մեկնած հայ աշխատանքային միգրանտները վարակվում են ՄԻԱՎ-ով եւ իրենք էլ այդ մասին չիմանալով վերադառնում Հայաստան եւ փոխանցում վարակը: Կարծում եմ, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այս հարցին»,- ասել է Վինեյ Սալդանան:

 

Վերա Բրեժնեւան, դիմելով Հայաստանի հանրությանը, կոչ է արել դադարել նախապաշարմունքներով վերաբերել ՄԻԱՎ վարակակիրներին, որպեսզի վերջիններս չվախենան օգնություն հայցել: «ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, եւ այն չպետք է խոչընդոտի Հայաստանում մարդկանց երջանիկ եւ լիարժեք կյանքին»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին