«Ամեն ինչ արեք սիրով», - երեխաներին ասել է նախագահը - Mediamax.am

1036 դիտում

«Ամեն ինչ արեք սիրով», - երեխաներին ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալվել են ազատամարտիկների, վետերանների եւ զինծառայողների երեխաները, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով մանուկները:

«Միշտ հիշեք, սիրելի՛ երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, դուք կարողանալու եք ամեն ինչ հաջողությամբ ավարտին հասցնել, միայն այդ ամենը պետք է անեք ուրախությամբ եւ սիրով. ուրախությամբ պետք է խաղաք, ուրախությամբ պետք է սովորեք, ուրախությամբ պետք է ընկերություն անեք եւ այդ դեպքում միշտ հաջողություն եք ունենալու: Ուզում եմ, որպեսզի դուք լիաթոք ապրեք, ուզում եմ, որպեսզի ձեր ամեն օրը լինի ուրախությամբ լեցուն, որ լավ ընկերներ ունենաք, ուզում եմ, որ ուրախացնեք ձեր ծնողներին, ձեր տատիկներին, պապիկներին: Դո՛ւք եք մեր երկրի հույսը, մեր երկրի ապագան: Ուզում եմ, որպեսզի 2015թ. դուք շատ ավելի մեծ հաջողություններ ունենաք, ուզում եմ, որ 2015թ. ձեր ծնողները ձեզ ավելի շատ գովեն լավ վարքի, լավ սովորելու համար»,- իր շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նախագահը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հույս են հայտնել, որ երեխաներից շատերը տարիներ հետո գալու են նախագահական՝ ստանալու երիտասարդ գիտնականների, ստեղծագործողների համար սահմանած ՀՀ նախագահի մրցանակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին