Հայաստանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Քրդստան - Mediamax.am

5550 դիտում

Հայաստանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Քրդստան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հաջորդ շաբաթվանից Հայաստանից ուղիղ չվերթներ կսկսվեն դեպի Հյուսիսային Իրաքի Քրդստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ:

Ինչպես գրում է «Հորիզոն» շաբաթաթերթը, այս մասին Քրդստանի ինքնավարության արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուսթաֆայի հանդիպման ընթացքում ասել է Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը:

 

Պարբերականի փոխանցմամբ, Քրդստանի ինքնավարություն կատարած իր առաջին այցի ժամանակ Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ Էրբիլում Հայաստանի հյուպատոսություն բացելու առաջարկն արդեն հաստատվել է:

 

Դեսպանի խոսքերով, Հայաստանի կառավարությունը հանձնառու է Քրդստանի ինքնավարության հետ հարաբերությունների պահպանմանը եւ ամրապնդմանը: 

Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերի միջեւ ուղիղ չվերթների իրականացումը կխթանի Հայաստանի եւ Քրդստանի միջեւ տնտեսական եւ մշակութային փոխանակումները:

 

Զրուցակիցները քննարկել են նաեւ անվտանգության եւ մարդասիրական ճգնաժամի պատճառով Քրդստանի առջեւ ծառացած մարտահրավերները:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ անցյալ տարի դեկտեմբերին Հյուսիսային Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածում հայերենը ճանաչվել էր ինքնավարության պաշտոնական լեզուներից մեկը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին