Արա Նռանյանը ներկայացրել է ԵՏՄ-ի առավելությունները - Mediamax.am

4426 դիտում

Արա Նռանյանը ներկայացրել է ԵՏՄ-ի առավելությունները


Արա Նռանյանը
Արա Նռանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Արա Նռանյանը բարձր է գնահատում հայկական ապրանքների հեռանկարները ԵՏՄ-ի շուկայում:

Ինչպես հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Արա Նռանյանն այդ մասին ասել է Մոսկվայում փետրվարի 9-13-ը անցկացվող «Պրոդէքսպո-2015» ցուցահանդեսի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի բիզնես հանրության ներկայացուցիչների հարցերին:

 

Արա Նռանյանը, մասնավորապես, պատմել է այն հնարավորությունների մասին, որ հայ արտադրողները ձեռք են բերել ԵՏՄ-ին միանալուց հետո, ինչպես նաեւ ապրանքների մաքսային ձեւակերպման նոր կարգի, ապրանքների հավաստագրման նորմերի, ալկոհոլի ակցիզային քաղաքականության մասին եւ այլն:

 

«Ես շատ բարձր եմ գնահատում հայկական ապրանքների հեռանկարները ԵՏՄ-ի շուկաներում եւ, հատկապես, Ռուսաստանում, որտեղ սպառողները շատ լավ են վերաբերվում հայկական ապրանքներին՝ գնահատելով դրանց որակը: Եթե նախկինում արտահանման ընդլայնումը խոչընդոտում էին տարբեր հանգամանքներ, ապա Հայաստանի՝ ԵՏՄ մուտք գործելուց հետո դրանք նվազագույնի կհասցվեն: Մոտակա ժամանակում կմեկնարկեն Հայաստանում արտադրված մսամթերքի ուղիղ արտահանումները ռուսական շուկա: Արդեն իսկ կան համապատասխան համաձայնագրեր: Բելառուսի հետ եւս Հայաստանն արդեն առեւտրային որոշ կապեր է հաստատել: Ղազախստանի հետ դրանք ավելի թույլ են, բայց վստահ եմ, որ այսուհետ կապերն ամրապնդվելու են ԵՏՄ բոլոր երկրների հետ»,- ասել է նա:

 

 

Արա Նռանյանի խոսքով՝ Հայաստանի ու ԵՏՄ պետությունների միջեւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժման ազատության ոլորտում մի շարք կարգեր պարզեցվել են:

 

«Դեռ բոլորը չէ, որ հասկանում են դա, քանի որ ընթանում է նոր իրողություններին հարմարվելու շրջանը՝ ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ պետական մարմինների շրջանում, որոնք պետք է կարգավորեն իրենց աշխատանքը նոր կանոններին ու նորմերին համապատասխան»,- ասել է Արա Նռանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին