Վիքիպեդիայի դասընթաց՝ լիբանանահայերի համար - Mediamax.am

1657 դիտում

Վիքիպեդիայի դասընթաց՝ լիբանանահայերի համար


Լուսանկարը` http://thenextweb.com


Երեւան: Մեդիամաքս: Աղվերանում ապրիլի 4-10-ը լիբանանահայ ուսուցիչների եւ լրագրողների համար կկազմակերպվի Վիքիպեդիայի դասընթաց:

Դասընթացը կազմակերպվում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի կողմից՝ Արեւմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման ծրագրի շրջանակում:

 

Այն նպատակ ունի Վիքիպեդիայի համակարգողներ պատրաստել Լիբանանում, որոնք կզարգացնեն արեւմտահայերեն Վիքիպեդիան եւ կտարածեն Վիքիպեդիայի մասնակցության գաղափարները եւ գործիքների տիրապետումը Լիբանանում։

 

«Վիքիմեդիա Հայաստան»-ի առաջնահերթ խնդիրներից է խթանել համացանցում հայերեն բովանդակության եւ Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ Վիքիպեդիայի եւ քույր վիքի նախագծերի օգնությամբ:

 

Արեւմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման հիմքը դրվել է 2014թ. Վանաձորի Վիքի ճամբարի ընթացքում։ 2015-ից «Վիքիմեդիա Հայաստան»-ը համագործակցում է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին