Ուսանողական աշխատանքերի ցուցահանդես մետրոյի կայարանում - Mediamax.am

3153 դիտում

Ուսանողական աշխատանքերի ցուցահանդես մետրոյի կայարանում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես է կազմակերպում, որում ներկայացված են Դիզայնի եւ զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողների 100 աշխատանքները:

Ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը Մեդիամաքսին հայտնել է, որ «Հայոց մեծ եղեռնը ուսանողների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը կբացվի ապրիլի 20-ին, ժամը 12:30-ին Երեւանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:

 

Ցեղասպանության թեմայով պաստառներ պատրաստելու առաջադրանք է տրվել մոտ 600 ուսանողի, արդյունքում 300 աշխատանքից ընտրել են 100-ը:

 

«Ուսանողները մեծ ոգեւորությամբ եւ պատասխանատվությամբ են մասնակցել: Թեման բոլորիս հուզում է, սա էլ մեր համալսարանի հարգանքի տուրքն է զոհերին»,- ասել է Բուբուշյանը:

 

«Աշխարհը լվացել է ձեռքերը», «Կան հետքեր, որոնք ժամանակը երբեք չի ջնջի»՝ նման խորագրերով աշխատանքների կողքին նաեւ անգլերեն լեզվով պաստառներ կան:

 

Արմեն Բուբուշյանի խոսքով, այսպիսով փորձել են ցուցահանդեսը հասկանալի դարձնել նաեւ արտասահմանյան հյուրերին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին