ԱՐՄԱԿԱԴ-ը տրամադրում է տեղեկատվություն ամառային դպրոցների մասին - Mediamax.am

9570 դիտում

ԱՐՄԱԿԱԴ-ը տրամադրում է տեղեկատվություն ամառային դպրոցների մասին


Լուսանկարը` http://www.ellesmere.com/


Երեւան: Մեդիամաքս: ԱՐՄԱԿԱԴ ցանցով շրջանառվում են կրթաթոշակների, գիտաժողովների, դրամաշնորհների, ամառային դպրոցների, մագիստրական, ասպիրանտական ու դոկտորական հետազոտությունների հնարավորությունների ու գիտահետազոտական աշխատանքների մասին տեղեկություններ:

 

Ինչպես հայտնում են ԱՐՄԱԿԱԴ-ից, ամենաշատը դիտվում ու ընթերցվում են հատկապես ամառային դպրոցների մասին հայտարարությունները:

 

Ամառային դպրոցները հիանալի հնարավորություն են ընձեռում բոլոր դիմորդներին 1-4 շաբաթ տեւողությամբ ուսումնական, կրթական ու գիտական այցի շրջանակներում հարստացնել տվյալ բնագավառի վերաբերյալ գիտելիքներն ու խորացնել կապերն ու ծանոթությունները:

 

Ընդ որում, ամառային դպրոցներ կազմակերպվում են թե՛ դպրոցականների, թե՛ ուսանողների եւ թե՛ արդեն կայացած գիտնականների ու մասնագետների համար:

 

Սովորաբար ամառային դպրոցների մասին հայտարարություններն ուղարկվում են ամառային դպրոցից երկու կամ երեք ամիս առաջ, որպեսզի բոլոր հետաքրքրվողները մինչեւ սահմանված վերջնաժամկետը դիմելու հնարավորություն ունենան: Դիմումին զուգահեռ մասնակիցները նաեւ կարող են լրացնել մասնակի կամ ամբողջական կրթաթոշակի հայտ ու մրցույթը հաղթահարելու դեպքում հնարավոր է տվյալ ամառային դպրոցի մասնակցությունը լինի բացարձակ անվճար: 

 

Եթե փնտրում եք ամառային դպրոց, կարող եք այցելել ԱՐՄԱԿԱԴ ու որոնել համապատասխան բաժնում զետեղված հայտարարությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին