Աղձք համայնքում պեղումները կշարունակվեն - Mediamax.am

3497 դիտում

Աղձք համայնքում պեղումները կշարունակվեն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզի Աղձք համայնք՝ գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը կշարունակի անհրաժեշտ միջոցներ հատկացնել պեղումները շարունակելու եւ ավարտին հասցնելու համար:

 

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ մշակվել եւ կառավարություն է ներկայացվել հնագիտության զարգացման ծրագիր: Դրա համաձայն՝ ընտրվելու է յուրաքանչյուր շրջանի ամենակարեւոր հուշարձանը, հնավայրը, եւ իրականացվելու են կրթական ու զբոսաշրջային ծրագրեր:

 

Աղձք համայնքի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում 2002թ. ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա-2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց եւ այլն:

 

Արշակունիների դամբարանի պեղումների մասին Մեդիամաքսը պատմել էր 2014թ. դեկտեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին