Վարչապետը դոնորների հետ քննարկել է «բաց երկինքը» - Mediamax.am

6942 դիտում

Վարչապետը դոնորների հետ քննարկել է «բաց երկինքը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքի եւ հեռանկարների վերաբերյալ:

Կառավարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակների, ինչպես նաեւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի եւ պետական մարմինների ներկայացուցիչները:

 

Հանդիպմանն արծարծվել են ՀՀ կառավարության որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է «բաց երկնքի» քաղաքականության իրականացման կոնկրետ գործողությունների ծրագրի եւ ժամանակացույցի մշակումը, հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով համակարգված գործողությունների իրականացումը, զբոսաշրջության ռազմավարության մշակումը եւ այլն: 

 

Վարչապետը կարեւորել է դոնոր համայնքի հետագա օժանդակությունը բարեփոխումների շարունակական իրականացման, միջազգային փորձագետների ներգրավման եւ մարդկային ռեսուրսների վերապատրաստման գործում:

 

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ օժանդակելու պատրաստակամության համար եւ վստահեցրել է, որ հետեւողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին