ՀՀ-ն ու Մոնղոլիան կհամագործակցեն կրթության ոլորտում - Mediamax.am

1522 դիտում

ՀՀ-ն ու Մոնղոլիան կհամագործակցեն կրթության ոլորտում


Կարինե Հարությունյանը
Կարինե Հարությունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոնղոլիայի կառավարության միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը կնքելու առաջարկությանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի փոխանցմամբ՝ համագործակցությունը հնարավորություն կընձեռնի Հայաստանի եւ Մոնղոլիայի միջեւ կրթական ծրագրեր կազմակերպելու համար: 

 

«Համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է` կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցությունը ամրապնդելու եւ երկուստեք փոխշահավետ կապեր հաստատելու համար: Համաձայնագրի ստորագրումը եւ դրա օրինական ուժի մեջ մտնելու գործընթացն ավարտելուց հետո կհաստատվի Հայաստանի եւ Մոնղոլիայի կրթական հաստատությունների միջեւ անմիջական համագործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների եւ հետազոտողների փոխանակման ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ մշակույթի ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը»,- ասել է ԿԳ փոխնախարարը:

 

Կարինե Հարությունյանը նշել է, որ համաձայնագիրը ենթադրում է նաեւ կրթաթոշակների փոխանակումներ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին