Գեոթիմը ռադիոսարքեր է նվիրել Մատենադարանին - Mediamax.am

9412 դիտում

Գեոթիմը ռադիոսարքեր է նվիրել Մատենադարանին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսուհետեւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային համալիրում խմբային շրջայցերը կիրականացվեն ռադիոգիդերի օգնությամբ:

«Գեոթիմ» ՓԲԸ աջակցությամբ ձեռք բերված 7 հաղորդիչներն ու 120 ընդունիչները զբոսավարներին թույլ կտան իրականացնել մեծաքանակ խմբերի միաժամանակյա շրջայցեր՝ ստեղծելով ուղիղ կապ զբոսավարի եւ զբոսաշրջիկի միջեւ:

 

Այսօր Մատենադարանում տեղի է ունեցել սարքավորումների հանձնման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է դրանց գործարկումը: 

 

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը կարեւորել է «Գեոթիմ»-ի կողմից  ստացած աջակցությունը՝ նկատելով, որ  ռադիոգիդերը գալիս են ամբողջացնելու թանգարանային համալիրի տեխնիկական վերազինման եւ արդիականացման գործընթացը,  նպաստելու թանգարանային ընդունելությունների որակի բարձրացմանը:

 

«Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ Հայաստանում կրթության ու զբոսաշրջության զարգացումը ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականության առաջնահերթությունների թվում են:

 

«Վերջին տարիներին մեր ընկերությունն ավելի քանի $ 650 հազար է ներդրել Ամուլսարի համայնքներում իրականացրած կրթական եւ զբոսաշրջության զարգացման ծրագրերում: Մեր ընկերությունը ներդրում է կատարել նաեւ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերում՝ ակնկալիքով, որ լավագույն երիտասարդ մասնագետներից մի քանիսն աշխատելու են Ամուլսարի ծրագրում: Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ներդրումներ ենք կատարել նաեւ Ջերմուկում», - ասել է Հայկ Ալոյանը:

 

Ընկերության ղեկավարը նկատել է, որ «հսկայական գիտական ու մշակութային կենտրոն լինելուց բացի՝ Մատենադարանը Հայաստանի խոշոր զբոսաշրջային վայրերից է, կարեւոր կրթական հաստատություն, որին աջակցելով ՝ «Գեոթիմ»-ն աջակցում է զբոսաշրջության եւ կրթության զարգացմանը»:

 

Հայկ Ալոյանը նաեւ ասել է, որ «Գեոթիմ»-ի եւ Մատենադարանի համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: 

 

Առաջիկայում «Գեոթիմ»-ը նախատեսում է Մատենադարանի թանգարանային համալիրում շրջայց կազմակերպել Ամուլսարի հարակից համայնքների երեխաների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին