Մեկնարկել է Գրին քարտերի գրանցումը - Mediamax.am

13224 դիտում

Մեկնարկել է Գրին քարտերի գրանցումը


Լուսանկարը` AFP


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է 2017թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների վիճակախաղի (առավել հայտնի որպես Գրին քարտ) գրանցման շրջանի մեկնարկի մասին:

ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայտերը պետք է ներկայացվեն  էլեկտրոնային տարբերակով՝ 2015թ. հոկտեմբերի 1-ից (արեւելյան ամառային ժամանակով 12։00-ից) մինչեւ 2015թ. նոյեմբերի 3-ը (արեւելյան ստանդարտ ժամանակով 12:00):

 

Մասնակցության համար http://www.dvlottery.state.gov կայքում պետք է լրացնել օնլայն հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում:

 

ԱՄՆ դեսպանությունը խորհուրդ է տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան, քանի որ մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո հայտեր այլեւս չեն ընդունվի:

 

«Վիճակախաղին մասնակցելու համար որեւեւ վճարում չի պահանջվում: Բոլորին խորհուրդ ենք տալիս անձամբ լրացնել իրենց մասնակցության հայտերը՝ առանց դիմելու «վիզաների հարցերով խորհրդատուների» կամ «վիզաների գործակալների» կամ այլ միջնորդների, ովքեր առաջարկում են իրենց օգնությունը: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է ձեզ, ապա հայտը լրացնելիս դուք պետք է ներկա լինեք, որպեսզի տրամադրեք ճիշտ տվյալներ եւ վերցնեք հայտի ստացումը հաստատող թերթիկը, որտեղ նշված կլինի հաստատման համարանիշը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Դեսպանությունում ընդգծել են, որ խաղարկությունում շահելը դեռ չի երաշխավորում վիզայի ստացում: Շահողները պետք է անցնեն հարցազրույց եւ համապատասխանեն վիզայի ստացման պայմաններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին