«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նոր ղեկավար ունի - Mediamax.am

exclusive
9756 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նոր ղեկավար ունի


Լուսանկարը` battery.com.ua


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն այսօրվանից նոր ղեկավար ունի:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել է ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը, ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը:

 

«Կարեն Հարությունյանը համակարգում եւ ՀԷՑ-ում երկար տարիների աշխատանքային փորձ ունի»,- փոխանցել է  Նատալյա Սարջանյանը:

 

Նատալյա Սարջանյանի խոսքով՝ ՀԷՑ-ի նոր տնօրենի նշանակումը պայմանավորված է ընկերության սեփականատիրոջ փոփոխությամբ:

 

Էլցանցերի նախկին ղեկավար Եվգենի Բիբինն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. հունվարից:

 

Նոր նշանակման մանրամասներն ընկերության կայքում կհրապարակվեն ավելի ուշ: 

 

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին