Միացյալ հայկական հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը - Mediamax.am

5396 դիտում

Միացյալ հայկական հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը


Քըրք Քըրքորյանը
Քըրք Քըրքորյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ հայկական հիմնադրամի (UAF) տնօրենների խորհուրդը հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին:

Ինչպես հայտնում է Asbarez.com-ը, որոշումը պայմանավորված է հիմնադրամի գլխավոր հովանավոր, ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանի մահվան հանգամանքով:

 

Հայաստանին եւ Արցախին 26 տարի շարունակ մարդասիրական օգնություն ցուցաբերելուց հետո հիմնադրամի կազմում ընդգրկված 5 հայ-ամերիկյան կազմակերպությունները որոշում են կայացրել կենտրոնացնել ուշադրությունն ու միջոցները Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող այլ նախագծերի ուղղությամբ:

 

«Հիմնադրամի անդամ կազմակերպությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնում Քըրք Քըրքորյանին իր առատաձեռն օգնության համար, որը նա տրամադրել է «Լինսի» հիմնադրամի միջոցով, եւ բոլոր մյուս նվիրատուներին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

 

26 տարվա ընթացքում Միացյալ հայկական հիմնադրամը ընդհանուր առմամբ $ 720 մլն-ի մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին:

 

Հիմնադրամը ստեղծվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության, «Լինսի» հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության, Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի առաջնորդարանի ջանքերով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին