Պատասխանեք 10 հարցի եւ ստացեք «Շարժում 1988/25» գիրքը - Mediamax.am

exclusive
4700 դիտում

Պատասխանեք 10 հարցի եւ ստացեք «Շարժում 1988/25» գիրքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեք տարի առաջ՝ 2013թ. փետրվարին, Մեդիամաքսը գործարկեց [Շարժում 1988/25] հատուկ նախագիծը` նվիրված Ղարաբաղյան Շարժման 25-ամյակին:

 

1988թ. փետրվարին սկսվեց Ղարաբաղյան Շարժումը, որը փոխեց բոլորիս կյանքը: Սակայն իրականում մենք քիչ բան գիտենք Շարժման մասին: 1988-ից հետո ծնված մարդկանց պատկերացումները Շարժման մասին աղոտ են, իսկ երբեմն` հեռու իրականությունից: Մենք փորձել էինք ներկայացնել Ղարաբաղյան Շարժումը` Հայաստանում ու Արցախում դրա մասնակիցների աչքերով` խուսափելով սեփական գնահատականներից:

 

Նույն թվականի հոկտեմբերին Մեդիամաքսը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության աջակցությամբ հրատարակեց «Շարժում 1988/25» գիրքը: Գրքում ներառված են 22 պատմություններ` ներկայացված այն մարդկանց աչքերով, որոնք ներգրավված էին Շարժման մեջ` Երեւանում եւ Արցախում:

 

Հաշվի առնելով այն փաստը, որ այս օրերին լրանում է Շարժման 28-րդ տարեդարձը՝ Մեդիամաքսը որոշեց իր ընթերցողներին առաջարկել պատասխանել 10 հարցի եւ բոլոր ճիշտ պատասխանների հեղինակներին նվիրել «Շարժում 1988/25» գիրքը:

 

Հարցերի պատասխանները կարելի է հեշտությամբ գտնել՝ կարդալով [Շարժում 1988/25] հատուկ նախագծի նյութերը:

 

Պատասխանները պետք է ուղարկել contest@mediamax.am հասցեին` 1988/25 թեմայով (subject)՝ նշելով մասնակցի անունը եւ հեռախոսահամարը: Պատասխանները կարող եք ուղարկել մինչեւ փետրվարի 12-ը ներառյալ:  

 

Հարցերը

 

1.    Որտե՞ղ եւ ե՞րբ տեղի ունեցավ բնապահպանական առաջին ցույցը, որից հետագայում ծնվեց Շարժումը:

 

2.    Քանի՞ հոգուց էր բաղկացած «Ղարաբաղ» կոմիտեի վերջնական կազմը:

 

3.    Ստեփանակերտում առաջին բազմամարդ հանրահավաքը ե՞րբ է տեղի ունեցել:

 

4.    Ո՞ր կազմակերպությունն է ստեղծվել Արցախում Շարժման առաջին հանրահավաքային ալիքի հիման վրա ձեւավորված «Կռունկ»-ի լուծարումից հետո:

 

5.    Ո՞վ էր Վանո Սիրադեղյանին տվել «Շարժման ասպետ» անունը:

 

6.    Ի՞նչ կամ ո՞վ էր պատկերված Երեւանում առաջին՝ շուրջ 1000-հոգանոց հանրահավաքի մասնակիցների ձեռքի նկարում:

 

7.    Ե՞րբ է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը գրել իր բանտային հուշերը՝ «Չուղարկված նամակները»:

 

8.    Երբ փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ ղեկավարությունը մերժել է Արցախը Հայաստանին միացնելու հայտը, Ստեփանակերտում մարդիկ դուրս եկան փողոց: Ինչո՞վ էր ցուցարարներին սպառնում Գեւորկովը:

 

9.    Ո՞րն էր «Ղարաբաղ» կոմիտեի ամբողջական ճիշտ անվանումը:

 

10.    Պայմանական քանի՞ փուլի է Դավիթ Շահնազարյանը բաժանում Շարժումը, եւ որո՞նք են այդ փուլերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին