Լեռնահանքային արդյունաբերության ոլորտում կառավարության քաղաքականությունը ընդերքի կործանմանն է տանում, ասում են բնապահպանները - Mediamax.am

3897 դիտում

Լեռնահանքային արդյունաբերության ոլորտում կառավարության քաղաքականությունը ընդերքի կործանմանն է տանում, ասում են բնապահպանները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մի շարք բնապահպանական կազմակերպություններ այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել լեռնահանքային արդյունաբերության ասպարեզում իշխանության կողմից իրականացվող քաղաքականության դեմ:

Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, «ընդերքի կառավարման գործընթացն աջակցում է ոչ թե լեռնահանքային արդյունաբերության զարգացմանը, այլ ընդերքի կործանմանը»:

 

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 700 հանքավայրեր են հաշվարկված, որոնց շահագործման համար արդեն 465 պայմանագրեր են կնքվել:

 

«Հայաստանը հարուստ է իր ընդերքներով` ոսկի, արծաթ, վանադիում, երկաթ, տիտան: Սակայն պետության պաշտոնական տվյալները վկայում են միայն մի քանի տեսակի մասին, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում»,- ասել է նա:  

 

Ինգա Զարաֆյանն ասել է, որ ընկերությունների հետ կնքված պայմանագրերում չնշված հանածոները «ուղղակի դուրս են բերվում երկրի սահմաններից»:

Մեր ընտրանին