Վաղը Երեւանում կմեկնարկեն «Նոբելյան օրեր»-ը - Mediamax.am

8304 դիտում

Վաղը Երեւանում կմեկնարկեն «Նոբելյան օրեր»-ը


Լուսանկարը` Մեդիամաքս

ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը
ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Վաղը Երեւանում կմեկնարկի «Նոբելյան օրեր» նախաձեռնությունը, որի շրջանակում հինգ Նոբելյան դափնեկիրներ բաց դասախոսություններ կվարեն կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկագիտության թեմաներով:

Երեւանում դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս եւ ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):

 

«Նոբելյան օրեր Երեւանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն այսօր տեղեկացրել է, որ երեք Նոբելյան դափնեկիրներն արդեն ժամանել են Երեւան, մյուս երկուսը՝ Հայաստանում կլինեն վաղն առավոտյան:

 

«Վաղը մեր հյուրերը հանդես կգան հանրային, իսկ դրան հաջորդող օրերին՝ առավել նեղ, մասնագիտական դասախոսություններով: Նոբելյան դափնեկիրները կհանդիպեն նաեւ հայ ուսանողների եւ աշակերտների հետ»,- ասել է Կոնստանտին Ենկոյանը:

 

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի խոսքով՝  այս միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են շարունակել Նոբելյան 5 դափնեկիրների հետ համագործակցությունը կրթական եւ գիտահետազոտական ոլորտներում:

 

«Ոգեշնչի՛ր եւ ստեղծի՛ր» կարգախոսի ներքո միջոցառումը, որն իր նախադեպը չունի Հարավային Կովկասում, կանցկացվի ապրիլի 12-16-ը Երեւանի Պետական բժշկական համալսարանում: 

 

Մեդիամաքսն ավելի վաղ մանրամասն պատմել էր «Նոբելյան օրեր Երեւանում» նախաձեռնության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին