Հայաստանը Նոբելյան դափնեկիրների աչքերով - Mediamax.am

exclusive
9289 դիտում

Հայաստանը Նոբելյան դափնեկիրների աչքերով


Էյիթի Նեգիսին
Էյիթի Նեգիսին

Լուսանկարը` Մեդիամաքս

Դան Շեխտմանը
Դան Շեխտմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էյիթի Նեգիսին
Էյիթի Նեգիսին

Լուսանկարը` Մեդիամաքս

Էյիթի Նեգիսին
Էյիթի Նեգիսին

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 12-16 Երեւանում անցկացվող «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակներում Հայաստան են այցելել հինգ Նոբելյան դափնեկիրներ: Մեդիամաքսը զրուցել է նրանցից երկուսի հետ:

 

Էյիթի Նեգիսի (Ei-ichi Negishi)

 

Ճապոնացի քիմիկոսը ծնվել է 1935-ին: Հայտնի է այսպես կոչված Նեգիսիի ռեակցիայի բացահայտման համար: Ամերիկայի Պերդյու համալսարանի (Ինդիանա նահանգ) պատվավոր պրոֆեսոր է: Նոբելյան մրցանակ ստացել է 2010-ին` քիմիայի ոլորտում:

 

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Երբ ինձ հրավիրեցին մասնակցելու «Նոբելյան օրեր»-ին, մտքումս ասացի՝ Հայաստանն այն վայրն է, ուր ես պետք է անպայման այցելեմ՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում այդ երկրի շուրջ: Կինս չափազանց մտահոգված էր վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններով, եւ նա անգամ դեմ էր իմ այցին: Բայց ինձ համոզեցին: Հայաստանն այն բացառիկ վայրերից է, որտեղ իսկապես անվտանգ է: Ես ինձ լիովին ապահով եմ զգում այստեղ:

 

Ինձ տարիներ առաջ պատմել էին Արարատ լեռան մասին: Շատ եմ ցանկանում այն տեսնել: Բայց իմ այցի գլխավոր նպատակն է խթան հաղորդել երիտասարդ գիտնականներին»:

 

Դան Շեխտման (Dan Shechtman)

Դան Շեխտմանը Դան Շեխտմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսրայելացի ֆիզիկոսն ու քիմիկոսը 2011 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի կեղծ բյուրեղների բացահայտման համար:

 

«Սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ եղել եմ ձեր երկրում մոտ 20 տարի առաջ: Քաղաքն աննկարագրելիորեն փոխվել է վերջին տարիներին: Ես սիրում եմ հայերին: Դուք բաց եք, տաղանդավոր եք, ընկերասեր: Ես վստահ եմ, որ այս հանդիպումները լավ առիթ են երիտասարդների շրջանում կրթությանն եւ գիտության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու առումով: Սա չափազանց կարեւոր է, քանի որ Հայաստանի, ինչպես եւ մյուս բոլոր երկրների ապագան կախված է լավ կրթված, ձեռներեց մարդկանցից:  

 

Ես կցանկանամ շրջել Հայաստանով: Ինձ իսկապես դուր են գալիս հայկական խաչքարերը: Դրանք բացառիկ են ամբողջ աշխարհում:  Ինձ հետաքրքրում են մարդիկ, հայկական ճարտարապետությունը: Նախորդ այցից շատ ժամանակ է անցել, կարելի է թարմացնել տպավորությունները»:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին