Ներկա եւ ապագա Նոբելյան դափնեկիրները հանդիպել են UWC Dilijan-ում - Mediamax.am

9011 դիտում

Ներկա եւ ապագա Նոբելյան դափնեկիրները հանդիպել են UWC Dilijan-ում


Դան Շեխտմանը եւ Աարոն Չեխանովերը
Դան Շեխտմանը եւ Աարոն Չեխանովերը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Ջոն Ուորենը
Ջոն Ուորենը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Ադա Յոնաթը
Ադա Յոնաթը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Էյիթի Նեգիսին
Էյիթի Նեգիսին

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Ջոն Ուորենը
Ջոն Ուորենը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Ադա Յոնաթը
Ադա Յոնաթը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Աարոն Չեխանովերը
Աարոն Չեխանովերը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Ադա Յոնաթը
Ադա Յոնաթը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Աարոն Չեխանովերը
Աարոն Չեխանովերը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Դան Շեխտմանը
Դան Շեխտմանը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Էյիթի Նեգիսին
Էյիթի Նեգիսին

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan


Հայաստանյան այցի նախավերջին օրը Նոբելյան հինգ դափնեկիրներ Աարոն Չեխանովերը, Էյիթի Նեգիսին, Դան Շեխտմանը, Ադա Յոնաթը եւ Ջոն Ուորենն այցելեցին UWC Դիլիջան քոլեջ:

 

Բնագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականներին հանդիպելու համար հավաքվել էին ոչ միայն քոլեջի սաները, այլեւ Տավուշի մարզի եւ Երեւանի կրթական հաստատությունների ուսանողներն ու ավագ դասարանների աշակերտները, մասնավորապես՝ բնագիտական առարկաներով հետաքրքվածները:

 

Դպրոցի հյուրերը ներկաների հետ կիսվել են հաջողության իրենց պատմություններով ու պատասխանել են հարցերին: Գիտնական դառնալու երազանքից մինչեւ ստամոքսների բակտերիաներ, մոլորակի գերբնակեցվածությունից մինչեւ հակաբիոտիկներ եւ երկարակեցություն. դպրոցականների հարցերը տարբեր էին:

 

Ճապոնացի քիմիկոս Էյիթի Նեգիսին քիմիան բնութագրել է որպես «լեգո», որը, նրա բնորոշմամբ՝ մեծ համբերություն պահանջող եւ դեպի գիտական բացահայտումների տանող «խաղ» է:

Էյիթի Նեգիսին Էյիթի Նեգիսին

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

«Շատերը կարող են կարծել, թե Նոբելյան մրցանակ ստանալը գիտնականի համար վերջին հանգրվանն է: Իրականում, Նոբելյան մրցանակ ստանալը միայն սկիզբն է՝ նոր բացահայտումների, գիտական նոր դեգերումների համար»,- հավաքվածներին ասել է ճապոնացի գիտնականը, որը քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել 2010թ.:

 

Նեգիսիի խոսքով՝ ինքը գիտությամբ զբաղվել է ոչ թե Նոբելյան մրցանակին հասնելու, այլ իր գաղափարների ու տեսակետների իրավացիությունն ապացուցելու համար:

 

«Գիտությամբ զբաղվելը մի ճանապարհորդություն է, եւ այստեղ կարեւոր է հանդիպել ճիշտ մարդկանց, ովքեր կոգեւորեն ձեզ»,- ասել է Էյիթի Նեգիսին:

 

Ռիբոսոմների կառուցվածքի եւ դրանց գործողությունների ուսումնասիրման համար 2009թ. Նոբելյան մրցանակի արժանացած իսրայելացի գիտնական Ադա Յոնաթն էլ խոսել է ԴՆԹ-ի, հակաբիոտիկների դերի եւ գիտնականի կարիերա ընտրելու մասին:

Ադա Յոնաթը Ադա Յոնաթը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

«Երբ փոքր էի, ձեր տարիքին, անգամ չէի էլ պատկերացնում, որ մի օր կզբաղվեմ բջիջների ուսումնասիրությամբ, կամ ընդհանրապես կտեսնեմ, թե ինչ է բջիջը: Ես անգամ չեմ էլ մտածել գիտնականի մասնագիտություն ընտրելու մասին: Ես պարզապես ցանկանում էի հասկանալ, ավելին իմանալ ինձ շրջապատող աշխարհի մասին»,- ասել է նա:

 

Իսրայելացի ֆիզիկոս ու քիմիկոս, կեղծ բյուրեղների բացահայտման համար 2011թ. Նոբելյան մրցանակ ստացած Դան Շեխտմանն էլ լրացրել է Ադա Յոնաթի՝գիտությոան հանդեպ սիրո մասին մտքերը:

Աարոն Չեխանովերը Աարոն Չեխանովերը

Լուսանկարը` IDeA/Edgar Barseghyan

«Գիտությամբ զբաղվելու նշանները մարդու մոտ նկատվում են շատ վաղ տարիքում: Եթե ձեզ հետաքրքրում է ձեզ շրջապատող աշխարհը, եթե դուք հետաքրքրասեր եք, պրպտուն, փնտրող, ապա շնորհավորում եմ՝ դուք ունեք բոլոր նախադրյալները գիտնական դառնալու համար»,- ասել է իսրայելացի գիտնականը:

 

Դիմելով հայ աշակերտներին՝ Դան Շեխտմանն ասել է.

 

«Աշխարհի ապագան կախված է ձեզ նման մարդկանցից: Կրթությունն ունակ է փոխել աշխարհը: Դուք ճիշտ տեղում եք, այնպես որ՝ շարունակեք հետեւել ձեր երազանքներին»:

 

UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդն էլ ընդգծել է՝ դպրոցի հիմնադրման գաղափարներից մեկը եղել է այն, որ դպրոցը դառնա ուսումնակրթական կենտրոն, որտեղ կհավաքվեն ոչ միայն դպրոցի, այլեւ Տավուշի մարզի սաները:

 

«Սա բացառիկ հնարավորություն է, երբ Նոբելյան մրցանակակիրներն այցելում են Դիլիջան: Նման բացառիկ մարդկանց հանդիպելը ոգեւորության մեծ աղբյուր է: Հենց այսպիսի մարդիկ պետք է օրինակ լինեն մեր աշակերտների համար»,- ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին