Հավերժական շարժիչի հայ «գյուտարարը» համոզված է, որ կարող է փրկել աշխարհը տաքացումից - Mediamax.am

3651 դիտում

Հավերժական շարժիչի հայ «գյուտարարը» համոզված է, որ կարող է փրկել աշխարհը տաքացումից


Մաթեմատիկոս, հավերժական շարժիչի «գյուտարար» Հենրիկ Մխիթարյանը
Մաթեմատիկոս, հավերժական շարժիչի «գյուտարար» Հենրիկ Մխիթարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Մաթեմատիկոս, հավերժական շարժիչի «գյուտարար» Հենրիկ Մխիթարյանը համոզված է, որ իր հայտնագործած «հավերժական շարժիչը» կարող է փրկել աշխարհը գլոբալ տաքացումից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «գյուտարարն» այսօր լրագրողներին ասել է, որ իր ստեղծած սարքը էներգիա է ստեղծում առանց էներգիա կորցնելու:

 

«Իրերը պետք է կոչել իրենց անուններով. բոլորը թող գան եւ տեսնեն հավերժական շարժիչը, որը խլելով մթնոլորտի էներգիան`տաքացնում է ջուրը, ինչն էլ պտտեցնում է տուրբինը: Բոլորս էլ գիտենք, որ ցանկացած պտտական շարժում կարող է առաջացնել էլեկտրաէներգիա»,- ասել է «շարժիչի» հեղինակը:

 

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ ասել է, որ իր համոզմամբ «հավերժական շարժիչ» գոյություն չունի, «սակայն նման գյուտերի համար հարկավոր է ճանապարհ հարթել»:

 

«Թող որ այս սարքը չկոչվի հավերժական շարժիչ, սակայն օգտակար լինի այլընտրանքային ճանապարհով էներգիա ստանալու համար», - ասել է Հակոբ Սանասարյանը:

Մեր ընտրանին