Ջորջ Քլունին այցելել է UWC Dilijan քոլեջ - Mediamax.am

23335 դիտում

Ջորջ Քլունին այցելել է UWC Dilijan քոլեջ


Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES

Լուսանկարը` 100LIVES


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին այսօր այցելել է UWC Dilijan քոլեջ:

Քոլեջում Ջորջ Քլունին հանդիպել է լիբանանցի Պամելա Թեբչրանիի հետ՝ 100 Lives-ի հիմնադրած՝ Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողուհու հետ:

 

Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի միջոցով յուրաքանչյուր տարի Լիբանանից մեկ աշակերտուհի կսովորի Դիլիջանի քոլեջում՝ Միջազգային բակալավրիատ ծրագրով:

 

Կրթաթոշակը կշնորհվի օրինակելի ակադեմիական ունակություններ եւ մարդու իրավունքների ու միջազգային հարցերի շուրջ հետաքրքրություն դրսեւորած մասնակցին:

 

Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակի մասին հայտարարվեց 2015 թվականի դեկտեմբերին:

 

«Այս կրթաթոշակը երիտասարդ լիբանանցի աղջիկներին կտա կյանքի ամենամեծ հնարավորություններից մեկը: Միջմշակութային կրթությունը եւ արտասահմանում սովորելը կարող է բեկումնային փոփոխություն ունենալ նրանց կյանքում: Ես շնորհակալ եմ «100 կյանք» նախագծին՝ երիտասարդ եւ պայծառ երիտասարդների առջեւ նոր դռներ բացելու համար»,- այն ժամանակ ասել էր Ամալ Քլունին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին