Քաղաքապետարանը կաջակցի զոհվածների ընտանիքներին - Mediamax.am

3006 դիտում

Քաղաքապետարանը կաջակցի զոհվածների ընտանիքներին


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հայտարարել է, որ ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն կցուցաբերվի:

«Խիստ կարեւոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի եւ կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երեւանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 մլն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երեւանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500-հազարական դրամի ֆինանսական աջակցություն»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Նա անդրադարձել է նաեւ Երեւան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին:

 

«Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն էլ զեկուցել է, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի անունից ԼՂՀ կառավարությանը փոխանցվել է 20 մլն դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին