Քաղաքային տրանսպորտի տեխնիկական վիճակը վերահսկվում է - Mediamax.am

3233 դիտում

Քաղաքային տրանսպորտի տեխնիկական վիճակը վերահսկվում է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակը:

Քաղաքապետարանում այսօր կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ-ի հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն:

 

Մայրաքաղաքում վերականգնվել եւ փոխարինվել են բացակայող ճանապարհային նշանները, շարունակվում են գծանշման աշխատանքները, ինչպես նաեւ երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:

 

«Քաղաքային տրանսպորտի բոլոր երթուղիներում որեւէ տեսակի տեխնիկական խափանում բացառելու եւ առկա պայմաններում Երեւանի բնակիչների անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստուգել բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը: Իհարկե, Երեւանի տրանսպորտի հիմնախնդիրը այս քայլով չի լուծվի, բայց մեր առաջին ու կարեւոր խնդիրը պետք է լինի առկա տրանսպորտային ցանցի միջոցով մեր բնակիչների անվտանգ տեղաշարժի ապահովումը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին